Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել իր երկիրը «տանկով, ՀՄՄ-ով և ավտոմատը ձեռքին»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել իր երկիրը, ինչ գնով էլ լինի, և եթե պետք լինի, ապա «տանկով, ՀՄՄ-ով և ավտոմատը՝ ձեռքին»:
«Ոչ մի դեպքում չի կարելի թուլանալ: Մեզ մարդիկ երբեք չեն ների մեր անփութությունը: Այն, որ մենք կոշտ ենք գործել՝ պաշտպանելով մեր երկիրը, արդեն շատերն են հասկացել: Իսկ մյուսները կհականան: Պետք չէ նախատել ինձ, որ ես պաշտպանում էի իմ երկիրը: Սա իմ սահմանադրական պարտքն է: Եվ ես կպաշտպանեմ, ինչ էլ որ դա արժենա ինձ համար: Պետք լինի՝ տանկով, ՀՄՄ-ով (հրետանու մարտական մեքենա), ավտոմատը ձեռքիս»,-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն օրենսդրության կատարելագործման հարցերին նվիրված խորհրդակցությանը:
Բելառուսում արդեն ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները չեն ընդունում անցյալ տարվա օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն նախագահի պաշտոնում վերընտրվել էր Ալեքսանդր Լուկաշենկոն:

Աղբյուրը՝ tert.am