Գյումրիում լույս աշխարհ է եկել Արցախյան պատերազմում զոհված Մյասնիկ Սիմոնյանի որդին` Կարապետը
Գյումրիում hունվարի 28-ին լույս աշխարհ է եկել Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Մյասնիկ Սիմոնյանի որդին` Կարապետը: Փոքրիկը ծնվել է Գյումրու ծննդատանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը․ նա ընտանիքի երրորդ զավակն է։
«Երբ Մյասնիկին տարան Ղարաբաղ, զանգեց, ասաց՝ մամ ջան, չմտածե՛ք: Ուրախացել էր, որ Քելբաջար էր գնացել, այն վայրը, որտեղ ծառայություն էր անցել»,- պատմում է Մյասնիկ Սիմոնյանի մայրը՝ Վարդանուշ Խաչատրյանը: Մյասնիկը ծառայել է Արցախում ու հոկտեմբերի 27-ին, երբ Գյումրու զինկոմիսարիատից նրան ծանուցագիր է գալիս, առանց մտածելու գնում է՝ տանը թողնելով իր 2 անչափահաս զավակներին, հղի կնոջն ու մայրիկին:
Մեկնելուց մի քանի օր անց կրկին զանգել էր տուն ու կնոջը զգուշացրել՝ չանհանգստանալ, եթե մի քանի օր չի զանգի՝ կապ չկա: Նոյեմբերի 3-ին ընկերները զանգում ու տեղեկացնում են, որ Մյասնիկը վիրավորվել է: Հարազատները սկսում են նրան տարբեր հիվանդանոցներում փնտրել, բայց նոյեմբերի 8-ին գտնում են մահացած: Պարզվում է՝ վաշտի հրամանատարի հետ գնացել են Ջաբրայիլ՝ Մեխակավան, 40 օր շրջափակման մեջ գտնվող զինվորներին օգնության, որտեղ էլ ստացել էր գլխի մահացու հրազենային վնասվածք:
«Շրջափակման մեջ հայտնված տղաները պատմում են, որ Մյասնիկը վերցնելով դիպուկահարի զենքը, նշանառության տակ է պահում թշնամուն՝ շեղելով նրանց ուշադրությունը, այդպես է հաջողվում շրջափակման մեջ հայտնված տղաներին դուրս բերել: Այդ տղաներն են ասում՝ մենք կենդանի ենք Մյասնիկի կյանքի գնով»,-պատմում է մայրը ավելացնելով՝ երրորդ զավակի անունը Մյասնիկը նախապես էր որոշել. «Ամուսինս որդուս՝ Արցախ մեկնելուց մեկ ամիս առաջ էր մահացել, որդիս դեռ չգիտեր երեխայի սեռը, բայց ասում էր՝ որդի որ ծնվեց պապայի անունն եմ դնելու՝ Կարապետ ու նրա երազանք իրականացավ: Կարապետիս ծնունդով մեր տունը վերածնվեց, նա նաև ապրելու ուժ տվեց»: