Լրահոս

28.01.2021 18:40


Գրպանահատը բերման է ենթարկվել. գողոնը հայտնաբերվել է

Գրպանահատը բերման է ենթարկվել. գողոնը հայտնաբերվել է

Հունվարի 27-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում տված կինը հայտնել էր, որ նույն օրը, ժամը 10.30-ից 11.10-ն ընկած ժամանակահատվածում, միկրոավտոբում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման և բանկային քարտեր:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Արցախի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին 31-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը