Կարծիք

28.01.2021 14:35


Պարտության պատասխանատու, դասալիք պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր և դեմքի կեղծ՝ «վիշտ» արտահայտող հայացքով «խոնարհվում» իրենց իսկ պատճառով զոհվածների շիրիմներին

Պարտության պատասխանատու, դասալիք պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր և դեմքի կեղծ՝ «վիշտ» արտահայտող հայացքով «խոնարհվում» իրենց իսկ պատճառով զոհվածների շիրիմներին
ԱՅՍՕՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՆ Է
Տեսա, թե ինչպես են պարտության պատասխանատու, դասալիք պաշտոնյաներն այցելում Եռաբլուր և դեմքի կեղծ՝ «վիշտ» արտահայտող հայացքով «խոնարհվում» իրենց իսկ պատճառով զոհվածների շիրիմներին։ Հիշեցի նաև, որ փաստաթղթեր կեղծած, բանակից փախած և այդ հանցանքի համար պատիժ կրած անձն ընտրվում է պատգամավոր, հիմնում կուսակցություն, դառնում շատ լրատվամիջոցների ցանկալի հյուրը։ Հիշեցի նաև, որ պատերազմի հազարավոր զոհերի, վիրավորների, անհետ կորածների, գերիների մեջ չկա գեթ մեկ բարձրաստիճան պաշտոնյա կամ պաշտոնյայի զավակ։
Հաճախ են համեմատություններ արվում հայ և հրեա ժողովուրդների, Հայաստանի և Իսրայելի միջև։
90-ականների վերջերին էր, ռուսական РТР ալիքով շատ հետաքրքիր հաղորդում էր Իսրայելի մասին։ Լրագրողը մի քանի հարցազրույցներ էր վերցրել Ռուսաստանից Իսրայել ներգաղթած հրեաների հետ։ Ամենացնցողը Սանկտ-Պետերբուրգի նախկին բնակիչ, արվեստագիտության դոկտոր տիկնոջ խոսքերն էին։
Ներկայացնում եմ լրագրողի և արվեստաբան տիկնոջ զրույցը, համարյա բառացի․
Լրագրող․
-Ինչո՞ւ որոշեցիք տեղափոխվել Իսրայել, չէ՞ որ դուք որպես արվեստաբան՝ ռուսական մշակույթի ներկայացուցիչ եք։
-Այո, ես մանկուց կրթվել, դաստիարակվել եմ ռուսական մշակույթով և ինձ համար շատ ծանր էր Իսրայել ներգաղթելու որոշում կայացնել։ Անկեղծ ասեմ, եկա իմ միակ աղջկա համար, որ նա մեծանա, ապրի իր հայրենիքում։
-Ներեցեք, իսկ ի՞նչ է անում այժմ ձեր աղջիկը։
-Ծառայում է բանակում։
-․․․Բայց չէ՞ որ Ռուսաստանում նրան չէին զորակոչի բանակ և նա չէր ծառայի։
-Այո, աղջիկս կարող էր նաև այստեղ՝ Իսրայելում չծառայել բանակում։ Սակայն, դուք պետք է պատկերացնեք այստեղ տիրող հոգեբանական մթնոլորտը։ Բանակում ծառայություն չանցած մարդիկ, թեկուզ ոչ հրապարակային, արհամարհված են հասարակության կողմից և անհարմար են զգում ինչպես աշխատանքային, այնպես էլ ընկերական միջավայրում։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը