Կարծիք

27.01.2021 19:28


Դու, Արարատ Միրզոյան, առնետ ես․ նույնիսկ այս իրավիճակում փող վերցրեցիր

Դու, Արարատ Միրզոյան, առնետ ես․ նույնիսկ այս իրավիճակում փող վերցրեցիր

Երբ պատերազմը նոր էր սկսվել, դեսպանատանը ես ելույթ ունեցա այն հայերի մոտ, ովքեր հարցերով ու օգնության խնդրանքով եկել էին Ռուսաստանի տարբեր մասերից: Այս մասին տելեգրամյան իր էջում գրում է Արամ Գաբրիելյանովը՝ հավելելով, որ այդ ժամանակ աչքի է ընկել մի երիտասարդ տղա՝ խելացի աչքերով:

Գաբրիելանովը նշում է, որ ելույթից հետո ծանոթացել է այդ տղայի հետ, ով եղել է Ռուսաստանի հեռավոր շրջաններից մեկից: Նրա հայրը արցախցի է, մայրը՝ ռուս. «Նրա հայրը զոհվել է, երբ նա դեռ 8 տարեկան է եղել, մայրն այդպես էլ չի ամուսնացել: Գումար էր բերել օգնելու համար:

Ինչու եմ սա ասում: Ես կարդացի, որ Փաշինյանի խմբակցության պատգամավորներն Արցախ են մեկնել բյուջեի հաշվին, որտեղ ապրել են Ստեփանակերտի լավագույն հյուրանոցում, խմել են, կերել հայ հարկատուների հաշվին:

Բայց ինչ … (ցենզուրայից դուրս վիրավորական բառ) ես դու, Արարատ Միրզոյան: Այդպիսին են նաև Փաշինյանի մտերիմ ազգականները, ովքեր Արցախում մնացել են պետական բյուջեի հաշվին, այն նույն ընթացքում, երբ հայերը գումար են հանգանակել իրենց առյուծ մարտիկների համար, ավտոմեքենաները վաճառել են, վերցրել են վարկեր, ուղարկել օգնություն:

Դու, Արարատ Միրզոյան, առնետ ես, նույնիսկ այս իրավիճակում փող վերցրեցիր: Թուրքերի առաջ խոնարհվող»,-գրել նա:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը