Ինչ «ավելի ծանր որոշումների» մասին է թափանցիկ ակնարկում Արցախի «նիկոլը»
Հայաստանը հետևողականորեն դեպի վերջնական կործանման տանող նիկոլ փաշինյանից ավելի աներես երևի մեկ էլ Արցախի «նիկոլն» է, նույն ինքը՝ Արայիկ Հարությունյանը, որը ռուսական խաղաղապահ առաքելությանը կից ԼՂՀ նախագահի դեր է կատարում:
Այն օրը Արցախի ղեկավար կամ քաղաքական վերնախավի խորհուրդ էր անում, ու դեմքին էսպես ծանրումեծ արտահայտություն հաղորդելու չհաջողված տարբերակով ասում էր, թե՝ «դեռ շատ ավելի ծանր որոշումները գտնվում են մեր առջևում...»: Նրա առջև սուրճի գավաթ չկար, մի բաժակ ջուր էր: Դատելով այն բանից, որ սուրճ չկար՝ երևի չէր ստում, թե «ավելի ծանր որոշումները դեռ առջևում են»:
Սա ասում է, մեկը, ով 2007-21018 թվականներին, այսինքն՝ 10-11 տարի եղել է Արցախի տնտեսական վիճակի թիվ 1 պատասխանատուն՝ վարչապետը: Բայց «բարեհաջող» մոռանալով դրա մասին՝ ոմն նիկոլ փաշալիևի հաճոյանալու համար դամքաշություն էր անում, թե՝ «նախկիննե՜րը...»:
Սա, կհիշեք, նախքան պատերազմը գլուխ էր գովում, թե ի տարբերություն 16 թվականի, հիմա արդեն Ստեփանակերտի ու, առհասարակ, Արցախի երկինքը պաշտպանված է: Պատերազմի առաջին իսկ ժամերին պարզվեց, որ դա խայտառակ սուտ է ու կտրականապես չի համապատասխանում դաժան իրականությանը:
Հա, Արայիկ Հարությունյանը, նիկոլի նման ոչնչության առջև երկտակ խոնարհվելու հաշվին, 2020-ին նշանակվեց Արցախի նախագահ, ինչից հետո սկսեց բազմապատկված եռանդով քծնել նույն նիկոլ փաշալիևին: Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի գրեթե ամբողջ ընթացքում, հստակ տեղյակ լինելով իրականությանը, Արայիկ Հարությունյանը շարունակեց սպասարկել նիկոլ փաշինյանի խաղը, մնաց հանրությանը մոլորության մեջ գցելու ընդհանուր գծի մեջ, մեծ հաշվով, սպասարկեց նիկոլ փաշինյանի շահերն ու հաշվարկները, որոնք, իրենց հերթին, փաստորեն, սպասարկում էին ադրբեջանական ու թուրքական շահերն ու հաշվարկները:
Լավ, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից ու, փաստորեն, դրան անվերապահորեն համաձայն լինելուց հետո, Արցախի մոտ 70 տոկոսի կորստից հետո, ի՞նչ «ծանր որոշումների» մասին է խոսում Արայիկ Հարությունյանը, ով թղթերով համարվում է Արցախի նախագահ:
Գործնականում հիմա արդեն Արցախի կարգավիճակի մասին եթե խոսք ասող կա էլ, ապա Ռուսաստանն է: Թե Կրեմլին ինչո՞ւ է հետաքրքիր Արցախի մնացորդների կարգավիճակի հարցը, կարծում ենք, պարզ է: Ի վերջու, եթե Արցախը ոչ մի կարգավիճակ չունենա, այնտեղ ռուսական խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը կվերանա:
Հիմա, որ Արցախի «նիկոլը», նույն ինքը՝ Արայիկ Հարությունյանը ասում է, թե՝ «ծանր որոշումներ», ի՞նչ նկատի ունի: Արդյոք նկատի՞ ունի, որ Արցախն ընդամենը դառնալու է Ադրբեջանի մի վարչական շրջան, ըստ որում՝ նույնիկս ԽՍՀՄ տարիների ինքնավարության ցածրագույն աստիճանից զրկված: Թե՞ նկատի ունի, որ Ստեփանակերտն էլ են հանձնելու թշնամուն կամ միգուցե, Ստեփանակերտի առանձին թաղամասե՞ր են հանձնելու Բաքվի տնօրինությանը:
Ի՞նչ է նշանակում «ծանր որոշումներ»՝ Արցախի ներկայիս աղետյալ վիճակում, որ մի հատ էլ դրան պատրաստվեն այսպես ասած՝ «քաղաքական վերնախավը» և հասարակությունը:
Ի՞նչ է մնացել, որ դրանից հետո էլ «ծանր որոշումներից» է խոսվում: Արցախից մնացել են բեկորներ: Հայաստանի և Արցախի կապը, ըստ էության, խզված է: Մնացել է իբրև թե 5 կմ լայնությամբ «Լաչինի միջանցք» կամ ավտոճանապարհը, որը նույնիսկ դուրս է հայկական ուժերի վերահսկողությունից ու, իբրև թե՝ ռուսական խաղաղապահների հսկողության տակ է, բայց տեղանքին թեկուզ քարտեզով ծանոթ ցանկացած տրամաբանող մարդ հասկանում է, որ այդ ճանապարհը գործնականում անպաշտպան է ադրբեջանական ելուզակությունների առաջ:
Էլ ի՞նչ «ծանրություն» կա: Այսպես կոչված «ադրբեջանական փախստականների» վերադա՞րձը:
Որ կողմից որ դիտարկում ես, Արցախի պետականության փաստացի կորստից հետո, ինչը նոյեմբերի 9-ին մեծագույն պատրաստակամությամբ և վազեվազ ստո՛ր-ագրեց փաշալիևը և ինչին անմիջապես համաձայնեց Ստեփանակերտի «նիկոլ» Արայիկ Հարությունյանը, «ավելի ծանր որոշումը» կարող է լինել թերևս միայն Արցախի իշխանության ինքնալուծարումը, պետական մարմինների արձակումը: Ու վերջ:
Կա՛մ գոնե հիմա մարդավարի ասեք, թե ի՛նչ նկատի ունեք, կա՛մ գոնե մեզ ձերբազատեք ձեր ինքնագոհ պատկերները տեսնելու կասկածելի հաճույքից, առանց այդ էլ իրականությունը նողկանք է հարուցում:

Արմեն Հակոբյան