Աշխարհ

27.01.2021 17:25


«Ցույցերի ընթացքում իրավապների վրա հարձակված երիտասարդների հետ երկխոսություն չի լինի». Պեսկով

«Ցույցերի ընթացքում իրավապների վրա հարձակված երիտասարդների հետ երկխոսություն չի լինի». Պեսկով

Ցույցերի ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցների վրա իրականացված հարձակումներին մասնակցած երիտասարդների հետ երկխոսությունն անհնար է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:

Ավելի վաղ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը կոչ էր արել անկեղծ և ազնիվ երկխոսություն անցկացնել բողոքի ակցիաներին մասնակցող երիտասարդների հետ` հակառակ Կրեմլի կողմից երկխոսության բացառմանը:

Պեսկովը հավելել է, որ հարձակումներին չմասնակցած բողոքի ակցիաների մասնակից երիտասարդների հետ երկխոսությունը կշարունակվի և կոչ է արել նրանց զերծ մնալ օրենքը խախտելուց` նշելով, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները շատ ճիշտ են վարվել հարձակում կազմակերպած երիտասարդների հետ:

Այսօր՝ հունվարի 27-ին, Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հաղորդել է, որ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին սատարելու նպատակով կազմակերպված ցույցի ընթացքում կատարված գործողությունների հետևանքով հարուցվել է 21 քրեական գործ, որոնց քննությունն ընթացքի մեջ է:

Թերթը հիշեցրել է, որ հունվարի 23-ին ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին սատարելու նպատակով ցույցեր են անցկացվել Ռուսաստանի շատ շրջաններում. դրանց նաև երիտասարդներ էին մասնակցում: Հունվարի 26-ին սկսվել են բողոքի ակցիաներին մասնակցած դպրոցականների հարցաքննությունները: Այս մասին «Կոմերսանտին» հայտնել են երեխաների փաստաբաններն ու ծնողները: Հարցաքննությունները տեղի են ունենում անչափահասների `հանրային վտանգավոր իրադարձություններին ներգրավելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Այս խորագրի վերջին նյութերը