Լրահոս

27.01.2021 13:22


Լրագրողին հետապնդում են՝ խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը. «Մեդիա պաշտպան»

Լրագրողին հետապնդում են՝ խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը. «Մեդիա պաշտպան»

Այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի հետ պայմանավորվել էինք հանդիպել ԱԺ-ում, պարզվեց` ինձ արգելված է անգամ պատգամավորի տված անցագրով մտնել խորհրդարանի տարածք, ըստ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության, այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Սյուզի Բադոյանը:

«Մեդիա պաշտպանն» անդրադառնալով դեպքին՝ նշում է. ««Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը քանիցս նշել է, որ ԱԺ աշխատակազմն իրեն վերապահված լիազորությունները գերազանցում է և գործում է ի հակառակ Հայաստանի Հանրապետության օրենքների։

Այս դեպքը ևս մեկ անգամ փաստում է, որ լրագրողը հետապնդվում է։ Իշխանություններն իրենց հերթին ԱԺ-ն համարում են իրենց գրասենյակներից մեկը և ոչ թե պետության մի մասը։ Փաստացի Սյուզի Բադոյանի նկատմամբ սկսվել է մասնագիտական հալածանք, ինչն անթույլատրելի է։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ ՄԻՊ գրասենյակին հետաքննություն սկսել դեպքի առնչությամբ՝ պաշտպանելով լրագրողի իրավունքները»:

Այս խորագրի վերջին նյութերը