Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում․ 63-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է
Երեկ՝ հունվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Օձուն գյուղի բնակիչ 63-ամյա Աշատ Ձ․-ն Mercedes մակնիշի ավտոմեքենայով Օձուն գյուղի սկզբնամասում՝ ոլորանների մոտ, վազանց կատարելու ժամանակ, վրաերթի է ենթարկել համագյուղացի 56-ամյա Մարինե Ղ․-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Ոստիկանները ու քննիչները դեպքի վայրում չեն հայտնաբերել ավտոմեքենան, որից հետո օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ, այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալ Աշոտ Ձ․-ն, նշված ավտոմեքենայով, կամովին ներկայանում է Ոստիկանության Թումանյանի բաժին և հայտնում, որ վրաերթը կատարել է ինքը՝ նշված ավտոմեքենայով։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։