Կարծիք

27.01.2021 12:10


Ե՞րբ եք ուղեղներդ վերջապես միացնելու ու հասկանաք, որ խնդրի մասին խոսելը թշնամուն հուշելու հետ որևէ կապ չունի

Ե՞րբ եք ուղեղներդ վերջապես միացնելու ու հասկանաք, որ խնդրի մասին խոսելը թշնամուն հուշելու հետ որևէ կապ չունի
Երկիրը 44 օր պատերազմից այրվում էր, թշնամին երեխաներին ու տարեցներին կասետային ռումբերով էր փորձում ոչնչացնել, ֆոսֆորային զենքով էր այրում մեր տղաներին, մեր տարեցների կոկորդն էր կտրում։
Էլ ի՞նչ, Ի՞ՆՉ պիտի լինի, որ ոմանք ուղեղները միացնեն ու դադարեցնեն 《խի՞ ես թշնամուն հուշում》 ոճի ճվճվոցները ընդդիմադիրի գրառման տակ, որտեղ նա խոսում է ջրային ռեսուրսների հետ կապված հնարավոր վտանգի մասին։ Ու խոսում է այն բանից հետո, երբ այդ նույն բանի մասին խոսեց ՆԱԽԱՐԱՐԸ։
Աստված իմ, ե՞րբ եք ուղեղներդ վերջապես միացնելու ու հասկանաք, որ խնդրի մասին խոսելը թշնամուն հուշելու հետ որևէ կապ չունի։ Թշնամին առանց հուշելու էլ ֆոսֆորայի զենք կօգտագործի ձեր դեմ։ Իսկ հնարավոր վտանգների մասին բարձրաձայնելը նշանակում է լինել ԶԳՈՆ ու խոտի նման ապրելու փոխարեն չեզոքացնել հնարավոր վտանգներն ու ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԱՆԴԱԴԱՐ ՉԴԱՌՆԱԼ։
Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը