Արմեն Ղուլարյանն ազատվել է պաշտոնից. նա կնշանակվի քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Ղուլարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արմեն Ղուլարյանին ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
ՀՀ կառավարության հունվարի 27-ի նիստի օրակարգում ընդգրկված է Արմեն Ղուլարյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու մասին հարցը:
2020թ. փետրվարի 27-ի ՀՀ կառավարության որոշմամբ Վահագն Վերմիշյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: Վահագն Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրանքով:
Արմեն Ղուլարյանն ազատվել է պաշտոնից. նա կնշանակվի քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Ղուլարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: