Շիրակի մարզպետի պաշտոնի շուրջ տեղի ունեցած գործընթացները ևս մեկ անգամ ապացուցեցին այս իշխանությունների ստախոսությունը և անկազմակերպվածությունը, երբ նույն թիմում գտնվողները տեղյակ չեն մեկը մյուսից...
Երեկ Շիրակի նորանշանակ մարզպետին ներկայացնելու համար Գյումրի էր ժամանել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը...
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք ճիշտ են տեղեկությունները, թե ում առաջարկել են Շիրակի մարզպետի պաշտոնը բոլորը հրաժարվել են, Պապիկյանը պատասխանեց. «Միակ առաջարկը, որ եղել է դա պարոն Հովհաննես Հարությունյանն է, ով ինչպես նշեցի չի մերժել առաջարկը»...
Սակայն ընդամենը մի քանի օր առաջ լրատվամիջոցներից մեկը հաղորդեց, որ Շիրակի մարզից ընտրված իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հաստատել է լուրը, որ նա էլ է ստացել մարզպետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը, սակայն մերժել է ՝ասելով, որ «իրեն ավելի օգտակար և ճիշտ գտնում է օրենսդիր մարմնում»...
Ստացվում ՝ կա՛մ Պապիկյանն է ստում, կա՛մ Բաղդասարյանը...
Այստեղ ամենախնդրահարույցը՝ իշխանական թիմում մեկը մյուսից անտեղյակությունն է, երբ այս պարագայում նախարարը չգիտի,թե նույն թեմայի վերաբերյալ ինչ է ասել իրենց պատգամավորը ու ընկնում է ծուղակը...
Այս իշխանությունները մի մարզպետի պաշտոնի շուրջ չեն կարող «միակարծիք» հանդես գալ, էլ ուր մնաց ավելի լուրջ հարցերի վերաբերյալ...
Ո՞վ է ստում՝ նախարարը, թե պատգամավորը