7 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Հայաստանում հունվարի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 195 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 427-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք:
Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3817-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 649 է, ընդհանուր առողջացածներինը՝ 156 053, փաստացի բուժվողներինը՝ 6557: Մեկ օրում արվել է 2144 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 641 626 թեստ: