Լրահոս

14.04.2009 16:49


Նախագահները բարձր են գնահատել և հեռանկարային որակել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները

Նախագահները բարձր են գնահատել և հեռանկարային որակել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները

Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով ապրիլի 13-ից Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Իրանում: Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում սա Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցն է Իրան:

Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել և հեռանկարային որակել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, գոհունակություն հայտնել քաղաքական երկխոսության ներկա մակարդակից, ընդգծել միջպետական հարաբերությունների հետագա ընդլայնման իրենց պատրաստակամությունը՝ նկատելով, որ նման այցելություններն ու բարձր մակարդակի շփումները հնարավորություն են տալիս քննարկելու և լուծումներ տալու հայ-իրանական հագեցած օրակարգին վերաբերող տարբեր խնդիրների:

Այս խորագրի վերջին նյութերը