Արմավիրի մարզում «Իմ քայլի» պատգամավորներն ու մարզպետը բնակիչների հետ հանդիպում են կազմակերպել գերեզմանոցում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխող կուսակցության և դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր նվազում է: Դրան ոչ այնքան ընդդիմությունն է նպաստում՝ Փաշինյանին ուղղված մի շարք մեղադրանքներով ու բացահայտումներով, որքան իմքայլականները՝ իրենց պառակտիչ ու հակահայ գործունեությամբ և անհոդաբաշխ խոսքով:
Հասկանալու համար, թե մարզերում ինչպիսի տրամադրություններ են «Իմ քայլի» ու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, վարչապետն իր թիմակիցներին գցել է դռնեդուռ՝ այս կամ այն միջոցառման անվան տակ մարզաբնակների «բերնի գոլը» հասկանալու համար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, օրինակ, Գյումրիում էր՝ նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին ներկայացնելու նպատակով, ինչն իր հերթին հարմար առիթ էր՝ հանդիպելու Շիրակի մարզի համայնքապետերի ու 6 գերիների հարազատների հետ: Վերջիններիս հետ հանդիպումը փակ էր, մասնավորապես՝ մամուլի համար:
Նման մի փակ հանդիպում էլ տեղի է ունեցել Արմավիրի մարզի Խորոնք գյուղում: Այստեղ էլ մարզպետն ու մարզից ընտրված 3 պատգամավորներն են հանդիպել պատերազմում զոհվածների հարազատների հետ:
Նրանցից մեկի փոխանցմամբ՝ իրենց նախապես տեղեկացրել էին, որ մարզպետն ու պատգամավորներն այցելելու են զոհվածների ընտանիքներին, բայց հետո, չգիտես ինչու, պլաններն ու հանդիպման ձևաչափը փոխել են:
«Մեզ ասացին՝ գնանք գերեզմանոց, որտեղ կլինեն նաև մարզի ղեկավարներն ու պատգամավորները: Գյուղում յոթ զոհ ունենք, մտածեցինք՝ որպեսզի յոթի տուն մեկառմեկ չմտնեն, երևի ճիշտ որոշում են կայացրել՝ բոլորի հետ գերեզմանատանը հանդիպել: Բայց շատ զարմացանք, երբ գերեզմանատանն ամբողջ գյուղին տեսանք: Տպավորություն ստացա, որ նախընտրական հավաք են կազմակերպել՝ հասկանալու համար, թե ինչքան մարդ կարող են իրար գլխի հավաքել: Ճիշտ է՝ զոհվածների շիրիմներին խոնարհում ու խնկարկում եղավ, բայց մի տեսակ չհավատացի, որ այցի նպատակը հենց դա էր: Ինչ-որ ծպտված բան կար դրա տակ»,-ասաց նա»: