Թուրքիայում վարձու զինվորների վճարը մեկ տարում աճել է 13․5 տկոսով
Թուրքիայում պայմանագրային զինծառայողների համար աշխատավարձի նոր սակագին է սահմանվել։ Եթե անցյալ տարվա երկրորդ կեսին աշխատավարձն ամսական կազմում էր 37․070 թուրքական լիրա (այսօրվա փոխարժեքով՝ շուրջ 5․000 ԱՄՆ դոլար), ապա 2021 թվականի համար այդ գումարը սահմանվել է 39․788 լիրա (5.384 դոլար)։
Նշենք նաև, որ 2020թ․ հունվար–հունիս ամիսներին պայմանագրային զինծառայողների ամսական աշխատավարձը կազմում էր 35․054 լիրա (4․743 դոլար)։ Այսպիսով, վերջին մեկ տարվա ընթացքում պայմանագրային զինծառայողների վարձատրությունն ավելացել է 13․5 տոկոսով։
Ուշագրավ է, որ Թուրքիայում պայմանագրային ծառայության կարող են անցնել նաև արտերկրում բնակվող քաղաքացիները, որոնց համար աշխատավարձը հաշվարկվում է տարվա առաջին աշխատանքային օրը Կենտրոնական բանկի կողմից սահմանված արտարժույթի փոխարժեքի համաձայն։
Հայտնի է նաև, որ թուրքական մեջլիս ներկայացված մի նախագծով առաջարկվում է արտերկրից աշխատանքի ընդունված վարձկանների աշխատավարձը հաշվարկել ըստ դիմում ներկայացնելու օրվա արտարժույթի փոխարժեքի։

Աղբյուրը՝ ermenihaber.am