«Գորշ գայլերը» Շուշիում դպրոց են կառուցելու. Էրդողանն ու Ալիևը համաձայնություն են տվել Բահչելիի առաջարկին
Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին, ելույթ ունենալով կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև, անդրադարձել է «Գորշ գայլերի» (Ülkü Ocakları-MHP-ի երիտասարդական կառույց) գործունեությանը. հայտնում է ensonhaber.com-ը։
Ելույթում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կոալիցիա կազմած MHP ղեկավարը հայտարարել է, որ bozkurt–ները (գորշ գայլեր՝ թուրքերեն-խմբ.) նախատեսում են Շուշիում դպրոց կառուցել, որը կկրի Ադրբեջանի օրհներգի հեղինակ Ուզեիր Հաջըբեյլիի անունը (Հաջըբեյլին ցարական Ռուսաստանի ժամանակ Շուշիի շրջանի մեջ մտնող Բաղամեջ գյուղից էր ծնունդով)։
Թուրք ազգայնամոլ գործիչը հայտնել է, որ արդեն ստացել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի համաձայնությունը, որոնց հայտնել է, որ շինարարությունը կարող է սկսվել արդեն այս տարվա հունվարի 30-ից։

Աղբյուրը՝ yerkir.am