Քաղաքական

26.01.2021 16:21


Մի քանի տարի առաջ ռեալ շանս կար ԼՂ հակամարտությունը լուծելու համար․ Լավրովը խոսեց դասի մասին, որը պետք է նկատի ունենան այլոք (տեսանյութ)

Մի քանի տարի առաջ ռեալ շանս կար ԼՂ հակամարտությունը լուծելու համար․ Լավրովը խոսեց դասի մասին, որը պետք է նկատի ունենան այլոք (տեսանյութ)

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա ուշադրություն են դարձրել երկար տարիներ, եթե ոչ՝ տասնամյակներ:

Լավրովի խոսքերով, ԵՀԱԿ ՄԽ համանախագահ երկրներից հենց Ռուսաստանն է ամենահետևողականն առաջ տարել այն գաղափարները, որոնք թույլ կտային հասնել կարգավորման. «Համարձակություն կունենամ ենթադրել, որ մենք մի քանի տարի առաջ շանս ենք ունեցել Ռուսաստանի առաջարկությունների հիման վրա հասնել պայմանավորվածության: Այդ առաջարկությունները ստացել էին մյուս համանախագահների հավանությունը: Այն կօգներ խնայել հարյուր հազարավոր կյանքեր՝ երկու կողմերից: Ցավոք այն ժամանակ դա տեղի չունեցավ: Հիմա մենք իրական իրավիճակ ունենք գետնի վրա, որը ձեռք է բերվել նախագահ Պուտինի միջնորդական ջանքերի շնորհիվ»:

Լավրովը նշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ Պուտինի բանակցությունների մասին, որոնք իրենց արտահայտությունն ունեցան նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ. «Այն, բացի մարտական գործողությունների ամբողջական դադարեցումը, նաև որոշումներ է նախատեսում, որոնց մեծ մասը համընկնում են այն սկզբունքների հետ, որոնք ժամանակին ձևակերպվել են Ռուսաստանի ու մյուս համանախագահների կողմից»:

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքերով, իրավիճակը հիմնականում եղավ այնպիսին, ինչպիսին պետք է լիներ, սակայն մարդկային կյանքերի գնով, ինչը պետք է դաս լինի նման հակամարտությունների մասնակիցների համար. «Մենք չենք պատրաստվում դադարեցնել ուշադրության տակ պահել Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչի վկայությունը հունվարի 11-ի գագաթնաժողովն էր, որի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այն մեխանիզմի ստեղծման մասով, որը գործնականում կիրականացնի պայմանավորվածությունը, որը վերաբերում է տնտեսական կապերի, տնտեսական կապերի ապաշրջափակմանը»:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Վրաստանը շահագրգռված են, որ տարածաշրջանում խաղաղության, կայունության զարգացում լինի:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը