Աշխարհ

26.01.2021 19:15


Թուրքական THY ավիաընկերությունը ժամանակավորապես կասեցրել է թռիչքները դեպի Իսրայել

Թուրքական THY ավիաընկերությունը ժամանակավորապես կասեցրել է թռիչքները դեպի Իսրայել

«Թուրքական ավիաընկերությունը» (THY) կասեցրել է հունվարի 26-ից հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում դեպի Իսրայել և Իսրայելից ընդունվող ավիաթռիչքները։

Հայտարարությունը տարածվել է ավիաընկերության պաշտոնական թվիթերյան էջում։ Միաժամանակ նշվում է, որ ուղևորները կարող են շարունակել ձեռք բերել տոմսեր հետագա թռիչքների համար՝ դիմելով տոմսերի վաճառքի կետերին ու գործակալություններին։

Նշենք, որ այս որոշումը պայմանավորված է Իսրայելում կորոնավիրուսի համավարակի վիճակով։ Նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ վիրուսի տարածումը կանխելու նպատակով մինչև ամսվա վերջ կդադարեցվեն բոլոր միջազգային թռիչքները:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը