Թավադյանի և մյուս նվիրյալների հմուտ գործողությունների շնորհիվ թշնամին ջախջախվեց՝ ռազմի դաշտում թողնելով 92 զոհ
Այսօր լրանում է Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի հերոսական ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը: Դա արցախյան պատերազմի ամենահիշարժան և ճակատագրական օրերից մեկն է, երբ ուխտադրուժ թշնամին գիշերով ողջ գյուղը շրջապատեց, իսկ դրանից օրեր առաջ Շուշիի ժայռի երկայնքով գնադացիրներ էր տեղադրել և կրակի տակ էր պահում գյուղի ամբողջ տարածքը: Ռազմական մասնագեների պնդմամբ, այն ժամանակ (ինչպես նաև այսօր) Քարին տակ գյուղն ուներ մարտավարական գերագույն նշանակություն, քանի որ նրա միջով էր անցնում Շուշիից Ստեփանակերտ տանող ճանապարհը:
Ուստի, 1992-ի ձմեռվա ցրտաշունչ օրերին` այսօրվա նման, դրված էր հայրենիք ունենալ-չունենալու հարցը, և կյանքի ու մահվան հարց էր թշնամուն հետ շպրտելն ու գյուղը պահելը: Քչերը գիտեն, որ այդ օրհասական կռիվներին մասնակցում էր նաև իմ ավագ ընկեր, 5-րդ հեռուստաալիքի տնօրեն Արմեն Թավադյանը, ով տակավին երիտասարդ` ոչինչ չէր խնայում հայրենի Արցախի պաշտպանության համար: Թավադյանի և մյուս նվիրյալների հմուտ գործողությունների շնորհիվ թշնամին ջախջախվեց՝ ռազմի դաշտում թողնելով 92 զոհ:
Թավադյանն այդ մասին երբեք չի խոսում, չի պատմում: Մարդկային համեստագույն մի տեսակ է, եզակի հատկանիշների տեր: Այսօր, երբ դասալիքներն իրենց որպես հերոսներ են ներկայացնում, իրական հերոսները լուռ են: Բայց Նախախնամությունն ամեն ինչ գիտի, հետևաբար` դասալիքները թատերաբեմից մաղվելու են շուտով, հայրենիքը վերադառնալու է իր արժանի զավակներին:
Թավադյանի և մյուս նվիրյալների հմուտ գործողությունների շնորհիվ թշնամին ջախջախվեց՝ ռազմի դաշտում թողնելով 92 զոհ