Լրահոս

26.01.2021 11:05


10 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 138 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

10 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 138 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունվարի26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 232-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3810-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 472 է, ընդհանուր առողջացածներինը՝ 155 404, փաստացի բուժվողներինը՝ 7018: Մեկ օրում արվել է 1938 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 639 482 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը