Ռազմական գործողությունների ժամանակ Դավիթ Տոնոյանի՝ ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից դուրս մնալու որևէ իրավական հիմք չկար
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է հարցազրույցում. «2015 թվականին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին»։
Կարդում ենք ՀՀ Սահմանադրության 155րդ հոդվածի 3րդ կետում.
«Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին»: Ոմանք կասեն. «Հա, բա ճիշտ է ասում, պատերազմ էր, չէ՞», ինչին կպատասխանեմ, որ ռազմական դրություն մտցնելը ֆորմալ առումով ԴԵՌ չի նշանակում պատերազմ։ Պատերազմ պետք է առանձին հայտարարվի, ինչը չի արվել։
Այն, որ պատերազմ հայտարարելը և ռազմական դրություն մտցնելը նույն բանը չեն, կարող եք համոզվել կարդալով Սահմանադրության 119րդ հոդվածի 1ին կետը.
«Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն...»։
Այսինքն պատերազմ հայտարարելը և ռազմական դրություն մտցնելը հստակ 2 տարբեր երևույթ են։ Այսպիսով՝ սեպտեմբերի 27-ից առ այսօր, քանի որ ՀՀ-ն որևէ այլ երկրի պատերազմ չի հայտարարել, ապա ԳՇ պետը, ինչպես և մինչև սեպտեմբերի 27-ը, շարունակում էր ենթակա մնալ ՀՀ պաշտպանության նախարարին։
Այնպես որ ռազմական գործողությունների ժամանակ Դավիթ Տոնոյանի՝ ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից դուրս մնալու որևէ իրավական հիմք չկար։
Ռազմական գործողությունների ժամանակ Դավիթ Տոնոյանի՝ ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից դուրս մնալու որևէ իրավական հիմք չկար
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է հարցազրույցում.
«2015 թվականին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին»։
Կարդում ենք ՀՀ Սահմանադրության 155րդ հոդվածի 3րդ կետում.
«Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին»:
Ոմանք կասեն. «Հա, բա ճիշտ է ասում, պատերազմ էր, չէ՞», ինչին կպատասխանեմ, որ ռազմական դրություն մտցնելը ֆորմալ առումով ԴԵՌ չի նշանակում պատերազմ։ Պատերազմ պետք է առանձին հայտարարվի, ինչը չի արվել։
Այն, որ պատերազմ հայտարարելը և ռազմական դրություն մտցնելը նույն բանը չեն, կարող եք համոզվել կարդալով Սահմանադրության 119րդ հոդվածի 1ին կետը.
«Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն...»։
Այսինքն պատերազմ հայտարարելը և ռազմական դրություն մտցնելը հստակ 2 տարբեր երևույթ են։
Այսպիսով՝ սեպտեմբերի 27-ից առ այսօր, քանի որ ՀՀ-ն որևէ այլ երկրի պատերազմ չի հայտարարել, ապա ԳՇ պետը, ինչպես և մինչև սեպտեմբերի 27-ը, շարունակում էր ենթակա մնալ ՀՀ պաշտպանության նախարարին։
Այնպես որ ռազմական գործողությունների ժամանակ Դավիթ Տոնոյանի՝ ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից դուրս մնալու որևէ իրավական հիմք չկար։
Չգիտեմ, հասկանալի՞ եմ գրել...
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից