Քաղաքական

25.01.2021 20:59


Փաշինյանը վախենում է՝ հաջորդ իշխանությունը դատաքննություն է կազմակերպելու պետական դավաճանության մեղադրանքով, դրա համար ընտրությունները կեղծելու է, որ մնա իշխանության. Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը վախենում է՝ հաջորդ իշխանությունը դատաքննություն է կազմակերպելու պետական դավաճանության մեղադրանքով, դրա համար ընտրությունները կեղծելու է, որ մնա իշխանության. Իշխան Սաղաթելյան

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջը համաժողովրդական է, բայց «Հայրենիքի փրկության շարժումը» չկարողացավ այդ համաժողովրդական պահանջը վերածել համաժողովրդական պայքարի, անշուշտ նոր ռազմավարության խնդիր ունենք և ակտիվ քննարկում ենք մեր աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Հարցին՝ կմասնակցե՞ն Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրություններին, նա պատասխանեց. «Նախ այն պնդումները, թե ընդդիմությունը չի ուզում ընտրություններ, մանիպուլյացիա է ու կեղծ, ընդդիմության առաջին պահանջներից մեկը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Խնդիրն ուրիշ տեղ է՝ մենք ասում ենք, որ այդ ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունները: Մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընտրությանը և մենք ներկայացրել ենք ճանապարհային քարտեզը, թե ինչպես ու երբ ենք պատկերացնում այդ ընտրությունները»:

Նրա խոսքով՝ իրենք հիմա մասնակցել, չմասնակցելու հարց չեն քննարկում, այլ քննարկում են օր առաջ չարիքի կառավարությանն իշխանությունից հեռացնելու շուրջ:

«Մենք առաջարկել ենք թեկնածու, որը հաջորդ ընտրություններին կողմ չի լինելու, չի մասնակցելու, երկրին բերելու է խաղաղություն ու կայունություն, որից հետո, իհարկե, պետք է ժողովուրդը որոշի: Իսկ Նիկոլ Փաշինյանը կառչել է աթոռին, փորձում է իր գլխավորությամբ անել ընտրություն: Այն հիմնավորումը թե 2018-ին չի կեղծել, փաստ չէ, որ հիմա չի կեղծի, այն ժամանակ չի ունեցել կարիք, հիմա չունի այդ վստահությունը ու ակնհայտ է, որ պետք է կեղծի, ընտրվի, որպեսզի չդատվի: Իր համար ակնհայտ է՝ հաջորդ իշխանությունը արդար դատաքննություն է կազմակերպելու պետական դավաճանության մեղադրանքով, դրա համար նա իր վախերից ելնելով, ամեն ինչ անելու է ընտրությունները կեղծելու համար»,-նշեց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը