նիկոլի «նիկոլները» նույն մեղքի տակ են մտնում, ինչ իրենց պարագլուխը
Այն օրը, չգիտես ինչու՝ մեծ ուշադրության էր արժանացել դերասանությամբ զբաղվող մի անձնավորության՝ նիկոլի ՔՊ («քանդել պետությունը») խմբավորման Երևանի տարածքային կազմակերպություններից մեկի խորհրդի կազմում հայտնվելու մասին տեղեկությունը: Քաղաքական առումով այնքան մանր, երրորդական, անգամ՝ չորրորդական կարգի եղելություն է դա, որ դրա նկատմամբ նման հետաքրքրությունը նույնիսկ անառողջ կարելի է համարել: Բայց նման ուշադրությունը ինչ-որ տեղ հետաքրքրեց:
Պարզվեց, խոսքը «դերասան» Գնել Սարգսյանի մասին է, որը վերջերս ֆեյսբուքյան կարճաժամկետ «աստղ» էր դարձել՝ փաշինյանի մոսկովյան այցի «ինքնատիպ» մեկնաբանությամբ, թե՝ «Կերաք չ...նե՞ր»:
Բացի այն, որ անձը նման գերկարճ նախադասությունը հայերեն գրագետ ձևակերպելու հարցում (հատկապես՝ կետադրական նշանների) խնդիր ունի կամ գրագետ ձևակերպելն իրեն չի հետաքրքրել բացարձակապես, անձը նաև հանրության հետ հարաբերվելու ակնհայտ խնդիր ունի: Վերջին հաշվով, կուսակցական աշխատանքը, թեկուզ տարածքային օղակի մասշտաբով, որոշակիորեն հանրային-հասարակական շփում է ենթադրում: Առավել ևս, որ անձը հանրային դեմքի հավակնություն ունի: Եվ ի՞նչ սպասել մի նորաթուխ կուսգործչից, որ հայհոյանքով է արտահայտվում հանրային հարթակում:
Քաղաքական իմաստով էլ է անհասկանալի: Նրա հիշյալ հայհոյախառը գրառումը, ինչպես ասվեց, մոսկովյան այցի հետ էր կապված: Այդ այցի վերաբերյալ փաշինյանի ու նրա «նիկոլների» նախապես հռչակած հիմնական խնդիրը մեր գերեվարված զինվորների վերադարձի հարցն էր: Բայց փաշինյանն ինքը խոստովանեց, որ այդ հարցը մոսկովյան բանակցությունների օրակարգում չէր ընդգրկվել: Ըստ էության, դա նշանակում է, որ փաշինյանն իրենից այն աստիճան բան չի ներկայացնում, որ իր կողմից հրապարակավ կարևոր գնահատվող հարցն անգամ չի կարողանում բանակցության օրակարգ ներառել:
Եվ ո՞վ ու ի՞նչ «կերած ունի» դրանից հետո:
Ու, առհասարակ, եթե այսօր որևէ մեկը հայտարարում է, թե ինքը «նիկոլի կողքին է», դա, իհարկե, իր ազատ ընտրության իրավունքն է, բա՛յց: Բա՛յց նման ընտրություն կատարողը պետք է ընկալի ու գիտակցի, որ այդպիսով իր վրա է վերցնում նիկոլ փաշինյանին ուղղված մեղադրանքները, այդ թվում՝ դավաճանության, հայրենիքը թշնամուն նվիրելու, բանակը ու պետությունը կործանման տանելու վերաբերյալ մեղադրանքները: Նման ընտրություն կատարողը պետք է հասկանա, որ ընդամենը դառնում է նիկոլի «նիկոլիկ», նրա ուսապարկ էլ չէ, այլ՝ ուսապարկի ճարմանդ:
Եվ ամենակարևորը՝ Նիկոլի կողքը կանգնողը կիսում է Եռաբլուրում գերեզմանների ավելացման պատասխանատվությունը, արյան պատասխանատվությունը։ Մտնում է հազարավոր տղաների արյան մեղքի տակ: Դառնում է նիկոլին ուղղված անհաշիվ անեծքների և հայհոյանքի կամավոր համահասցեատեր:
Նշված քպ-ականը ասում է, թե պետականամետ է, հանուն պետության գործելու և նման վեհ գաղափարների է հետամուտ, ինչը, փաստորեն, նրան, որպես թունդ հեղափոխականի, բերել է նիկոլի կուսակցություն: Ասում է, որ տեսնի՝ ՔՊ-ն պետականամետ չի գործում, ներսից, ուրեմն, կքանդի, պարզ ասած՝ կգմփացնի այդ կուսակցությունը:
Դա ծիծաղելի կհնչեր, եթե այսքան եղերական չլինեին նիկոլիզմի հետևանքներն ու իրականությունը: Չէ՞ որ խոսքը մի խմբավորման մասին է, որը հենց պետականաքանդ է, իսկը՝ ՔՊ-քանդե՛լ պետությունը:
Այնպես որ, պետականամետներն արդեն կարող են անցնել ներսից նիկոլախմբավորումը քանդելուն:

Պետրոս Ալեքսանյան