Քաղաքական

25.01.2021 19:43


Օր առաջ պետք է կանխենք Նիկոլի հետագա հանցավոր գործողությունները․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)

Օր առաջ պետք է կանխենք Նիկոլի հետագա հանցավոր գործողությունները․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)

Ես չեմ ուզում ամոթալի պատերազմի մասի մեր հավաքները, հանդիպումներ հիշեցնեն, օրինակ, հետհեղափոխական Ռուսաստանի էլիտայի փարիզյան հանդիպումները, որոնք ուղղակի արձանագրում էին, թե ինչ վատ եղավ, որ այսպես եղավ և այլն. այսօր «Ձայն հայրենյաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Գեղամ Նազարյանը:

«Մենք ունենք երկիր, ճիշտ է ծնկի եկած, որը գործուն աջակցության և վերականգնվելու կարիք ունի, իսկ դրա համար խոչընդոտ կա, դա Նիկոլի հանցավոր վարչախմբի հեռացումն է, առանց այդ վարչախմբի հեռացման, ո՛չ գիտության մասին է պետք մտածել, ո՛չ ռազմատնտեսական փոփոխությունների, դա անհնար է, և ժամավաճառություն է»,-նշեց նա:

Նրա խոսքով՝ մենք պետք է ոչ թե խեղճի, այլ ուժեղի, հաղթածի տպավորություն թողնենք, որովհետև առնվազն 5000 հոգի զոհվեցին, որ մենք մեր առաքելությունն իրականացնենք։

«Ես այստեղ տեսնում եմ հավաքված մարդիկ, որոնք այս ազգի էլիտայի մասն են: Մենք պետք է թելադրենք և ոչ թե խաղանք Նիկոլի կեղտոտ օրակարգերը՝ մի հիմարություն դուրս տա, մենք սկսենք հերքել, որ դա այդպես չէ, նա ամեն օր մի հիմարություն դուրս է տալու ի՞նչ է, մենք ամբողջ ժամանակը վատնելու ենք իր հիմարությունները հերքելու համար: Մենք ուղղակի պետք է հասկանանք, որ օր առաջ պետք է կանխենք նրա հետագա հանցավոր գործողությունները: Հերիք չի, չհամոզվեցի՞ք նա ով է, չհամոզվեցի՞ք այդ տականքների հանցախումբը ովքեր էին, ինչու 2018 թվականին եկան և ուզում եմ ձեզ խնդրել՝ չասեք ժողովուրդը գնա նրանց հետևից, ժողովուրդը չգնաց նրանց հետևից բանական հատվածը մնացել է տանը ոչ քվեարկել է, որ ձայն է տվել նրանց օգտին»,–ասաց նա:

Գեղամ Նազարյանը նշեց, որ մենք պետք է ունենանք մեծ երազանքներ, որ տասը տարի հետո մեր սոցիալ-տնտեսական ռազմարդյունաբերական վիճակը այնպիսին լինի, որ ադրբեջանցիները, թուրքերը զարմանան, որ ինչպես են կարողացել հաղթել հայերին. «Մեր ազգի պոտենցիալը ավելի մեծ է, մեր թշնամիններն ավելի լավ են ճանաչում, Ալիևը մինչև հիմա մեզանից վախում է, ոչ մի Ադրբեջանցի ղեկավար չի համարձակվել հային ուղղված բռունցք ցույց տալ, որովհետև գիտեր հետևանքն ինչ է լինելու, Ալիևն էլ պետք է իմանա, որ պատասխանը ստանալու է»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը