Քաղաքական

25.01.2021 19:27


Ամեն անգամ նշում էին, որ նահանջում ենք, որ օղակի մեջ գցենք ադրբեջանցիներին, բայց նահանջելով հասան Շուշիի մատույցներ․ եթե ճիշտ կազմակերպված լիներ, չէին նահանջի․ Շուշիի նախկին քաղաքապետ

Ամեն անգամ նշում էին, որ նահանջում ենք, որ օղակի մեջ գցենք ադրբեջանցիներին, բայց նահանջելով հասան Շուշիի մատույցներ․ եթե ճիշտ կազմակերպված լիներ, չէին նահանջի․ Շուշիի նախկին քաղաքապետ

Շուշիի պաշտպանությունը պետք է կազմակերպվեր Հադրութից։ Ամեն անգամ նշում էին, որ նահանջում ենք, որ ռմբակոծենք, որ օղակի մեջ գցենք, դրանց վերջը տանք, բայց նահանջելով եկան հասան Շուշիի մատույցները՝ Քարինտակ գյուղ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Շուշիի պաշտպանությանը։

«Կա՛մ ճիշտ չէր կազմակերպված, կա՛մ հրամանատարություն չկար, կա՛մ հրամանատար չկար։ Լսել եմ նաև, որ ադրբեջանցիներ են եղել խառնված հայերի հետ, որ ասել են՝ նահանջել։ Եթե ճիշտ կազմակերպված լիներ, հրամանատարներ լինեին, կարողանային զորքը տեղում պահել, չէին նահանջի»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ երբ թշնամին հասել էր Սղնախի մատույցներ, այդ ժամանակ Քարինտակի դիմաց հայկական զորք ենք ունեցել։ «Չգիտեմ՝ ոնց այդ զորքն նայեմբերի 3-ին դուրս է եկել, ու իրենց տանկերը, տեխնիկան հասել է այնտեղ, որտեղ հայկական զորքը կանգնած է եղել»,-նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ հրետանին նորմալ չի աշխատել։ «Այն դիրքը, որտեղ նոյեմբերի 5-ին գնացել ենք դիրքավորելու, տեսել ենք՝ «մինամյոտները» չկան, «սնարյադները» կան։ Եթե լիներ այդ «մինամյոտը», կաշխատեր և՛ ճանապարհի վրա, և՛ Քարինտակի վրա ու կկարողանային ջախջախել դրանց։ Չգիտեմ՝ ոնց էր կազմակերպված, ինչպես էին մտածել, հանել էին, բայց մինչև հիմա պատասխան չկա՝ ով է հրաման տվել, ասել՝ Քարինտակից զորքը դուրս գա։ Եթե այսքանը մտածում ենք, դառնում է, որ կազմակերպած է եղել։ Ընդհակառակը, պետք է դիրքերն ամրացնեին, որ ադրբեջանցիները չբարձրանային։ Գալիս եմ նրան, որ այդ ամենը կազմակերպված է եղել, որ հրամանատարություն չի եղել, չի կազմակերպել այդ ամենը, դրա համար ունեցել ենք այսպիսի հետևանքներ», - ասաց Շուշիի նախկին քաղաքապետը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը