Ադրբեջանցիները մեզ ստիպում են հրաժարվել Վրաստանով ճանապարհից, որպեսզի հիմնավորեն «ադրբեջանական միջանցքի» գոյությունն ու «առավելությունը»
Մառնեուլում տեղի ադրբեջանցիները հարձակվել են հայկական բեռնատարների վրա:
Միջադեպը արտառոց համարել չի կարելի, որովհետև ետպատերազմյան ժամանակահատվածում առաջին դեպքը չէ: Գաղտնիք չէ, որ Վրաստանի ադրբեջանցիները բացահայտ կառավարվում են ադրբեջանական իշխանությունների կողմից և ապակայունացնող գործոն են ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի համար, որովհետև Հայաստանը Վրաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը անցնում է հենց ադրբեջանաբնակ ջրջաններով: Միջադեպեր լինում էին նաև առաջին արցախյան պատերազմի տարիներին, երբ հարձակվում էին հայկական մեքենաների և գնացքների վրա, պայթեցնում գազատարը և այլն:
Հիմա նրանք կրկին ակտիվացել են, որովհետև ոչ միայն վատացել են հայ-վրացական հարաբերությունները, այլև Ադրբեջանը հստակ հրահանգել է տվել խոչընդոտել հայկական բեռնափոխադրումները: Դրանով ոչ միայն մեզ կրկին տնտեսապես շրջափակելու փորձ է արվում, այլև մղում է «այլընտրանքային» կոմունիկացիաներ փնտրելու, որոնք Նիկոլի ստորագրությամբ տեղավորվում են Ալիևի տրամաբանության մեջ՝ Նախիջևանով Մոսկվա: Ադրբեջանցիները մեզ ստիպում են հրաժարվել Վրաստանով ճանապարհից, որպեսզի հիմնավորեն «ադրբեջանական միջանցքի» գոյությունն ու «առավելությունը»: Բնական է, որ այդ ճանապարհի անվտանգությունն էլ ֆանտաստիկայի բնագավառից է, բայց էականն այն է, որ ադրբեջանական միջանցքը տրվելու է Մեղրիի միջանցքի դիմաց: Դրանից Հայաստանը ոչ մի շահ չունի, բսյց Ադրբեջանն ու Թուրքիան կհասնեն իրենց դարավոր երազանքին՝ մեր իշխանությունների կատարյալ լռության ու համաձայնության պայմաններում:
Ադրբեջանցիները մեզ ստիպում են հրաժարվել Վրաստանով ճանապարհից, որպեսզի հիմնավորեն «ադրբեջանական միջանցքի» գոյությունն ու «առավելությունը»