«Պահանջում ենք անհապաղ հեռանալ. սա է օրվա հրամայականը». «Ձայն հայրենեաց» նախաձեռնության հայտարարությունը
Հայրենիքն այսօր հայտնվել է օրհասական վիճակում, վտանգված է ոչ միայն մեր պետականությունը, այլև Հայաստանի գոյություննն ընդհանրապես։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ձայն հայրենեաց» նախաձեռնությունը:
Հայտարարությունում նաև ասվում է.
«Ակնհայտ է, որ գործող վարչակազմի ազգակործան քաղաքականության հետևանքով ոչ միայն կորցրինք Արցախ աշխարհը, նաև կորցնում ենք ռազմավարական նշանակություն ունեցող կենսական տարածքները Հայաստանի Հանրապետությունից։ Աստծո յուրաքանչյուր օր ժողովրդի թիկունքում պայմանավորված նոր «անակնկալներ» են մատուցում մեզ։ Թշնամին արդեն Հայաստանի դարպասներն է բախում, անարգել հայտնվելով Սյունիքում, Տավուշում, Սևանի մերձակայքում։
Երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի, նրա թիմի և նրանց սատարողների լուռ համաձայնությամբ թշնամի երկրների «կիրթ» ղեկավարները «նորահայտ» քարտեզներով և GPS–ներով վերագծում են ՀՀ սահմանները։ Կորցրել ենք Արցախը, կորցնում ենք Հայաստանը։
Ներկա իրավիճակը շատ է հիշեցնում 100 տարի առաջ եղածը, երբ Զորավար Անդրանիկը կոչով դիմեց համայն հայությանը, բոլոր կուսակցություններին, հայրենակցական միություններին, մտավորականությանը, առհասարակ, համոզված, որ չի գտնվի մեկը, մեջբերում եմ Զորավարի խոսքերը՝ որ «այս ծանրագույն ճգնաժամին կնախընտրի իր հանգստությունը և արձագանք չի տա այս կոչին։ Թող իմանան բոլորը, որ այդպիսինները դավաճան պիտի համարվեն սերունդներին, մարդկության և օպատմության առջև, և ոչ մի կուսակցություն, միություն և ընտանիքի չպիտի ուզի հյուրընակալել իր ծոցին մեջւ այդպիսիններ, որոնց սիրտը քար պիտի լինի, և խիղճը մեռած։ Հայրենիքը վտանգի մեջ է, վտնագի մեջ է և մեր գոյությունը»։ Սա ասում է մեր մեծ Զորավարը դարի սկզբին։
Այսօր արդեն միավորվել են մեր ռազմական, մշակույթի և գիտության հաղթանակների ճարտարակերտողները, Հայաստանյանց սուրբ եկեղեցու հոգևոր հայրերը, նրանք բոլորն այս վարչակազմից պահանջում են անհապաղ հեռանալ . սա է օրվա հրամայականը»: