Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ու Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Մարտունու բաժին հրավիրված մի քաղաքացի հաղորդում է տվել, որ «Փարոս» ծրագրի նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Մարտունու սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցը իր և իր ղեկավարի անունից, որպես կաշառք, պահանջել է 70 հազար դրամ։ Հունվարի 22-ին ոստիկանության հիշյալ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն գործակալության սոցիալական աջակցության բաժնի վարիչը Մարտունու քաղաքապետարանի շենքի իր աշխատասենյակում բռնվել է պահանջած կաշառքի գումարը ստանալուց անմիջապես հետո։ Նրա մոտից հայտնաբերվել է կաշառքի առարկա 70 հազար դրամը։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանությունից փոխանցվել են տարածքային քննչական մարմնին, որտեղ քրեական գործ է հարուցվել։
Քաղաքացուց կաշառք պահանջած տղամարդը փողը ստանալուց հետո բռնվել է․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Բերման ենթարկված անձը ձերբակալվել է։