Հունվարի 26-ին Վազգեն Մանուկյանը կայցելի Արարատ քաղաք, կահնդիպի արարատցիների հետ
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների մարզային այցելությունները շարունակվում են:
Վաղը՝ հունվարի 26-ին, Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կայցելի Արարատ քաղաք, որտեղ կհանդիպի արարատցիների հետ, կքննարկի երկրում ստեղծված իրավիճակը, կպատասխանի արարատցիներին հուզող հարցերին:
Հանդիպումը տեղի կունենա Արարատի մշակույթի կենտրոնում՝ ժամը 13:00-ին:
Հունվարի 26-ին Վազգեն Մանուկյանը կայցելի Արարատ քաղաք, կահնդիպի արարատցիների հետ