Կարծիք

25.01.2021 16:38


Մի՛ վիրավորեք, մի՛ քննադատեք Իրանին. անգամ հայեր կան, որոնց համար Արցախն ու Հայաստանը գրոշի արժեք չունեն, դուք եկել պարսիկի՞ց եք նեղանում

Մի՛ վիրավորեք, մի՛ քննադատեք Իրանին. անգամ հայեր կան, որոնց համար Արցախն ու Հայաստանը գրոշի արժեք չունեն, դուք եկել պարսիկի՞ց եք նեղանում
Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ՝ Իրանն ուրախ է, որ ադրբեջանն ազատագրել է իր տարածքները։
Մի նեղացեք, մի քննադատեք, մի վիրավորեք Իրանին։ Հայաստանը վերջին 3 տարում ոչ մի քայլ չի արել Իրանի հետ հարաբերությունները լավացնելու համար։ Դեռ մի բան էլ ամեն հնարավոր ձևերով վատացրել ա՝ բացելով դեսպանատուն Իսրայելում, խոսելով Իրանի հետ սահմանները փակելու և այլնի մասին։
Էս պահին Իրանը խնդիր ունի ադրբեջանի հետ սահմանին կայունություն պահպանելու համար, ու իրենք հիմա կասեն այն, ինչ իրենց երկրի շահերից է բխում։ Կասեն ու ճիշտ կանեն, որովհետև ի տարբերություն մեզ, իրենք գիտեն որն է իրենց պետական շահը ու ինչ հարաբերություններ կառուցեն հարևանների հետ։
Մենք ամեն ինչ մեր սրտին մոտ ենք ընդունում։ Մենք ոչինչ չենք անում, բայց ուզում ենք, որ բոլորը մեզ սիրեն ու հարգեն։ Անգամ հայեր կան, որոնց համար Արցախն ու Հայաստանը գրոշի արժեք չունենք, դուք եկել պարսիկի՞ց եք նեղանում։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը