Քաղաքական

25.01.2021 15:42


Դավիթ Տոնոյանը լսեցնում է Նիկոլին, որ եթե պատրոն Դավիթի գործում փորձեք ներառել նաև ինձ, ես կսկսեմ խոսել. Արմեն Աշոտյան

Դավիթ Տոնոյանը լսեցնում է Նիկոլին, որ եթե պատրոն Դավիթի գործում փորձեք ներառել նաև ինձ, ես կսկսեմ խոսել. Արմեն Աշոտյան

Տոնոյան Դավիթը կարող էր հանրային խոսք ասել միայն երկու դեպքում, եթե ուղիղ եթերում ծնկաչոք ներողություն էր խնդրելու ժողովրդից, երեխաներ կորցրած հազարավոր ընտանիքներից և երկրորդը՝ ուղիղ եթերում բացահայտելով իր ու դավադիր ստահակի միջև եղած բոլոր գործարքները, երևույթները, խոսակցությունները, որոնք բերել են պատերազմը և պատերազմի ժամանակ պայմանավորել են այս արյունալի արդյունքը: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով պաշտպանության նախկին նախարարի վերջին հարցազրույցին:

Ըստ Աշոտյանի, «Դավիթը երկու բան ունի ասելու՝ ծնկաչոք ներողություն և բացահայտումներ Նիկոլի մասին». «Դավիթից ուրիշ ոչ մի բան մեզ հետաքրքիր չէ: Այդ մարդը նաև ինչ-որ հաթաթա էլ էր տալիս ժողովրդին, ինչ-որ մելամաղձ և այլն: Այդ լոլոները որևէ մեկին պետք չեն: Ես հասկանում եմ, որ ոչ բոլորի համար է Արցախյան պատերազմն ավարտվել այնպես շահեկանորեն, ինչպես Տոնոյանի համար ավարտվեց: Կան մարդիկ, ովքեր հայրենիք ու բալաներ են կորցրել:

Երևի այդպես մեծ-մեծ փրթելու հիմքում այն, որ ըստ կախված լուրերի, Տոնոյանի համար այս 2,5 տարիներն ու պատերազմը շահեկան են ավարտվել»:

Աշոտյանի խոսքով, պատահական չէ, որ Տոնոյանը հիմա որոշեց խոսել. «Հիշում եք, որ պատրոն Դավիթի նկատմամբ քրեական գործերի թեմա գնաց: Ես կարծում եմ, որ նախկին նախարարը հանրային խոսքով լսեցնում է Նիկոլին, որ ես կամ, և եթե պատրոն Դավիթի գործում փորձեք ներառել նաև ինձ, ես կսկսեմ խոսել: Սա նաև որոշակի նախազգուշացում էր սրիկա Փաշինյանին, որ՝ «ես կարող եմ խոսել»:

Աշոտյանը նաև հավելեց. «Դավիթ Տոնոյանը լավ կլինի բացատրի, թե ինչու 70 հազարանոց հայկական բանակում ես միակ զինվորականն էի, ում ձեռքից հեռախոս է առգրավվել իր հրամանով: Այդ ինչո՞ւ բոլորին կարելի էր առաջնագծից նկարել դիակներ ու ռակետների պուսկ, իսկ ես, երբ սկսեցի Նիկոլի ու Աննայի մասին ճշմարտությունները գրել, հեռախոսս եկան ու առգրավեցին գիշերը: Ահա, թե ինչով է զբաղվել Պաշտպանության նախարարը պատերազմի ժամանակ, հետևել է, որ ընդդիմադիր գործիչները զրկված լինեն կապի ու արտահայտվելու միջոցներից»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը