Լրահոս

25.01.2021 15:10


ԿԳՄՍ նախարարությունը հստակեցրել է գարնանային արձակուրդների և ուսումնական տարվա ավարտի ժամկետները

ԿԳՄՍ նախարարությունը հստակեցրել է գարնանային արձակուրդների և ուսումնական տարվա ավարտի ժամկետները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կորոնավիրուսով պայմանավորված, ուսումնական գործընթացներում, ժամկետներում սահմանում է ոչ սատնդարտ կարգավորումներ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս տարի գարնանային արձակուրդներ են նախատեսված առաջին և երկրորդ դասարանցիների համար: Առաջին դասարանցիների համար նախատեսված է մարտի 22-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, երկրորդ դասարանցիների համար՝ մարտի 22-28-ը:

«Մյուս դասարնների համարարձակուրդ նախատեսված չէ`հաշվի առնելով աշնանային մեծ դադարը: Թեպետ ընթացքում, առողջապահական իրավիճակից ելնելով, պարբերաբար քննարկում ենք անցկացնում մեր գործընկերների հետ»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է ուսումնական տարվա ավարտին, ապա Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այն միատեսակ չի լինելու: 12-րդ դասարանների պարագայում, որտեղ կաn ավարտական և միասնաական քննությունների կազմակերպման, նաև հետագա զորակոչի հարցեր, ուսումնական տարին կավարտվի հունիսի 4-ին: Տարին շուտ կավարտվի նաև առաջին և երկրորդ դասարանների համար, որոնց ուսումնական շրջանի տևողությունը կարճ է: Մյուս դասարանները տարին կավարտեն հունիսի 18-ին:

Այս խորագրի վերջին նյութերը