Լրահոս

25.01.2021 13:06


Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է ձնակույտում․ նրան օգնության են հասել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները

Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է ձնակույտում․ նրան օգնության են հասել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները

Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում 26-ամյա Արթուր Մկրտչյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքերում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձնակույտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները օգնել են վարորդին մեքենան դուրս բերել անվտանգ վայր։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը