Ծպտուն չհանեց, զոհերի արյունն ու իր «շեֆի» հողատվությունը մոռացավ, որովհետև պետք է նշանակվի Ուկրաինայում ՀՀ դեսպան
Ժամանակին ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը «Հրապարակ» թերթի լրագրողին տված հարցազրույցում նշել էր. «Մեր զինվորներին պետք է սպանեն սահմանի վրա, Էդիկ Նալբանդյանը գնա նստի ու այդ ֆոնի ներքո բանակցություննե՞ր վարի»:
Իսկ հիմա, երբ տասնյակ հազարավոր զինվորներ են զոհվել, տարածքներ են նվիրվել թուրքերին, երկիրը շուտով խորը կոլապսի կենթարկվի, նույն Վլադիմիր Կարապետյանը ծպտուն չհանեց, երբ Նիկոլ Փաշինյանը գնաց բանակցելու Ալիևի հետ՝ ճաշելու և կենացը խմելու:
Հավանաբար ծպտուն չհանեց, այդ զոհերի արյունն ու իր «շեֆի» հողատվությունը մոռացավ, որովհետև պետք է նշանակվի Ուկրաինայում ՀՀ դեսպան:
Սրանք բոլորն են իրար նման՝ աներես ու անթասիբ, բարոյական իրենց բնորոշ հատկանիշներով...
Ծպտուն չհանեց, զոհերի արյունն ու իր «շեֆի» հողատվությունը մոռացավ, որովհետև պետք է նշանակվի Ուկրաինայում ՀՀ դեսպան