Իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը փորձում է իր մտերիմին դարձնել Հրազդանի ԲԿ-ի տնօրեն
Հունվարի 26-ին տեղի է ունենալու Հրազդանի բժշկական կենտրոնի հիվանդանոցի տնօրենի մրցույթը:Եվ անգամ այս մի հասարակ «պոստին» տիրանալու համար իշխանության տարբեր թևեր և ներկայացուցիչներ իրար են անցել, որ իրենց մարդուն անցկացնեն, որ այս մի օղակն էլ իրենց վերահսկողության տակ պահեն: Այս մասին գրում է «Հրապարակը»:
«Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ Հրազդանի ԲԿ-ն տնօրեն չուներ, ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակված, որն էլ աշխատանքի չէր գալիս:
Մենք պարզեցինք, որ թեկնածուները յոթն են, որոնցից մեկը ԱԺ պատգամավոր և ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հովանու ներքո է, մյուսին՝ Կոտայքի նախկին մարզպետ, այժմ բնապահպանության նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանն է փորձում առաջ տանել ու դարձնել տնօրեն, երրորդին՝ մարզի առողջապահության վարչության պետը և այսպես շարունակ: Հիմնական պայքարը, սակայն, Սասուն Միքայելյանի թեկնածուի շուրջ է ընթանում, ասացին՝ Միքայելյանն է ամեն գնով փորձում իր մտերիմին դարձնել Հրազդանի ԲԿ-ի տնօրեն, որպեսզի այս «փոքրիկ դրվագով» ևս մեծացնի իր ազդեցությունը Հրազդանում և Կոտայքի մարզում, որի մարզպետը ևս իր մտերիմներից է, փեսան փոխմարզպետն է, իսկ Հրազդանի քաղաքապետն էլ, ինչպես հայտնի է, Միքայելյանի որդին է:
Մասնավորապես, թեկնածուներից մեկը Արմեն Հախվերդյանն է, ով 1 տարի առաջ Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի «դաբրոյով» նշանակվեց ԲԿ-ի ԺՊ: Սակայն, կարճ ժամանակ անց, Հախվերդյանի և Ռոմանոսի հարաբերությունները սրվում են, և Հախվերդյանը Ժամանակավորապես «հիվանդանում է» ու որոշում աշխատանքի չհաճախել: Մյուս թեկնածուն վիրաբույժ Արա Սիմոնյանն է: Որոշ տեղեկություներով՝ մրցույթի հավանական հաղթող թեկնածուն իշխանության կողմից պետք է լիներ հենց Սիմոնյանը, սակայն արանքում այլ թեկնածուներ են հայտնվում՝ տարբեր հովանավորներով: Սիմոնյանը պատերազմի առաջին օրերին իր ընկերների հետ մեկնել էր Վարդենիսի հոսպիտալ՝ զինվորներին օգնություն ցուցաբերելու, սակայն վերադառնալուց հետո նրա նկատմամբ անհասկանալի պատճառաբանությամբ կարգապահական տույժ է կիրառվել մարզպետարանի առողջապահության վարչության պետ Անի Չիլինգարյանի կողմից, որը Սիմոնյանը վիճարկել է:
Մարզպետարանի առողջապահության վարչության պետ Անի Չիլինգարյանն էլ իր թեկնածուն ունի՝ ներկայիս ԲԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Ավետիսյանը: Մրցույթին մասնակցում է նաև Լիլիա Կարապետյանը: Կարապետյանին աշխատանքից ազատել է նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որ իր թեկնածուին առաջ քաշեր՝ Արմեն Հախվերդյանին, ում հետ հարաբերություններն, ասացին, կարգավորվել են:
Սասուն Միքայելյանի հովանավորյալ թեկնածուն էլ, ըստ տեղեկությունների, Հրազդանի ԲԿ-ի նախկին տնօրեն Ռոբերտ Սահակյանի որդին է՝ Կարեն Սահակյանը: Ռոբերտ Սահակյանին 2018-ի իշխանափոխությունից հետո աշխատանքից ազատեցին չարաշահումների գործով, սակայն հիմա նրա որդուն, ով մինչև Արմեն Մուրադյանի գալը՝ եղել է Երևանի թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի տնօրենը, ուզում են նշանակել հոր տեղը: Որքանով տեղեկացանք, Սահակյանի հոր՝ Ռոբերտ Սահակյանի նկատմամբ երկու քրեական գործ կա հարուցված, մեկը՝ ԲԿ-ում չարաշահումների առթիվ:
Մյուս թեկնածուն առողջապահության նախկին նախարար Թորոսյանի մտերիմներից է՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը, ում նկատմամբ 2019-ի մարտին քրեական հետապնդում էր իրականացվել՝ պաշտոնական դիրքի չարաշահման և խոշոր չափերի խարդախության մեղադրանքով: Նա նաև Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո ազատվեց պաշտոնից: Յոթերորդ թեկնածուն էլ, ասացին, ծնունդով Լոռիից է, դիմածնոտային վիրաբույժ»,-նշում է լրատվամիջոցը:
Իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը փորձում է իր մտերիմին դարձնել Հրազդանի ԲԿ-ի տնօրեն
Հունվարի 26-ին տեղի է ունենալու Հրազդանի բժշկական կենտրոնի հիվանդանոցի տնօրենի մրցույթը: Եվ անգամ այս մի հասարակ «պոստին» տիրանալու համար իշխանության տարբեր թևեր և ներկայացուցիչներ իրար են անցել, որ իրենց մարդուն անցկացնեն, որ այս մի օղակն էլ իրենց վերահսկողության տակ պահեն: Այս մասին գրում է «Հրապարակը»: