Հիմա էդ 11000-ից քանի՞սն են գրելուց բացի պատրաստ դուրս գալ փողոց ու էս դավաճանների խմբակին քշել կառավարական շենքից
Ֆբ֊ում մի հատ խումբ կա "Դավաճանին ասում ենք Ո՛Չ", չգիտեմ՝ ո՞ւմ խումբնա))), բայց 11000֊ից ավել հետևորդ ունի։
Հիմա էդ 11000-ից քանի՞սն են գրելուց բացի պատրաստ դուրս գալ փողոց ու էս դավաճանների խմբակին քշել կառավարական շենքից։
Ասում եք՝ դավաճանի աջակիցները շա՞տ են, ես ասում եմ՝ հակառակը, մի խաբվեք արհեստական ֆեյքերով համալրած էջերին, նայեք ռեալ մարդկանց ու կտեսնեք՝ ինչքան շատ են դավաճանին դեմ իրական մարդիկ, ոչ թե ֆեյքերը։
Ամեն ինչ մեզանից է կախված։
Ուղղակի պետք է խոսքը գործ դարձնել։
Անտարբերությունն ու անվստահությունը մի կողմ թողնել։
Ուղղակի գիտակցել, որ սա վերջն է, ու փորձել այդ վերջը դարձնել սկիզբ։
Նոր, առանց նիկոլ, առանց դավաճանների Հայաստանի սկիզբ։
Էն Հայաստանի, որը երազում ենք ունենալ։
Ամեն ինչ կախված է մեզանից, ամենքիցս անհատապես։
Հարցրեք ինքներդ ձեզ՝ ի՞նչ եք ուզում և արեք այնպես, որ ձեր ցանկությունը կատարվի։
Իսկ դա բացարձակապես դժվար չէ, ես կասեի շատ հեշտ է, մի խումբ Հայրենիքի դավաճանների պատժելը։
Պարզապես պետք է կոչը լսելուց դուրս գալ փողոց, ինչպես օրինակ տագնապի ազդանշան լսելիս դուրս կնետվեք, ինչպես երկրաշարժի ցնցումից դուրս կնետվեք, այ այդպես էլ դավաճանին հեռացնելու կոչը լսելիս, եթե հարյուր հազարներով ողողենք ոչ միայն Երևանի, այլ բոլոր մարզերի, քաղաքների ու գյուղերի փողոցները, ապա վստահ եղեք՝ մեկ վարկյան ավել չեն կարողանալու մնալ իրենց աթոռներին։
Դե ուրեմն ի գործ։
Հ․Գ. Մի պահ մի կողմ թողեք թե ո՞վ է կոչ անողը, իմացեք՝ գերխնդիրը դավաճանին հեռացնելն է, իսկ հետագա ընտրությունը Ձերն է։
Հիմա էդ 11000-ից քանի՞սն են գրելուց բացի պատրաստ դուրս գալ փողոց ու էս դավաճանների խմբակին քշել կառավարական շենքից