Շուշին ադրբեջանական բանակին հանձնելու համար այլ հիմք, բացի դավաճանությունը, չի եղել. Սերգեյ Կուրղինյան (տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքը ադրբեջանական բանակին հանձնելու համար այլ հիմք, բացի դավաճանությունը, չի եղել: Այս մասին ասել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը՝ «Право знать» հաղորդաշարի ժամանակ:
«Այն մարդիկ, ովքեր վերցրել էին Շուշին, նրանց հրամայվել էր մի կողմ քաշվել, քանի որ իրենց ասվել էր, որ «Իսկանդերով» հարվածելու են, և իրենք չպետք է այդտեղ լինեն: Եվ նրանք արդեն վերցրել էին Շուշին ու հեռացել այդ անպիտան Փաշինյանի հրամանով: Եվ հենց նրանք հեռացան, հայտարարվեց, որ Շուշին հանձնվել է»,-Արցախում տեղի ունեցած իրադարձությունները մեկնաբանել է քաղաքագետը:
Կուրղինյանը կարծիք է հայտնել, ըստ որի՝ «հավանաբար, Փաշինյանը դարձել է Հայաստանի վարչապետ՝ օգտագործելով ոչ միայն թուրքական, այլ նաև ադրբեջանական փողերը», իսկ Անկարայի և Բաքվի կողմից Փաշինյանի առջև դրված հիմնական խնդիրը, ըստ Կուրղինյանի, Լեռնային Ղարաբաղի տարածքների հանձնումն էր:
«Թուրքիայի և Ադրբեջանի առջև ստանձնած պարտավորությունները կատարելու համար Փաշինյանի ընտանիքը ստացել է «համապատասխան մրցանակներ անմիջապես Ադրբեջանի ղեկավարությունից»,-ասել է Կուրղինյանը՝ վկայակոչելով Հայաստանի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:
Աղբյուրը՝ tert.am