Լրահոս

24.01.2021 11:00


9 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 127 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

9 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 127 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունվարի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 127 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 036-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3790-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 173 է, ընդհանուր առողջացածներինը՝ 154 535, փաստացի բուժվողներինը՝ 7538: Մեկ օրում արվել է 1953 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 636765 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը