Կարծիք

24.01.2021 13:53


Սա աղետ է, և հենց այս աղետի վրա նիկոլը քաղաքական սպեկուլյացիա արեց և անում է

Սա աղետ է, և հենց այս աղետի վրա նիկոլը քաղաքական սպեկուլյացիա արեց և անում է
Ժողովուրդ ասվածը հավաքական իմաստ ունի և այդ հավաքականության շերտերը բազմաթիվ են։
Օրինակ. ժողովուրդ-հասարակության մի հատվածը հայրենասիրության գաղափարական պրիզմայից է իր տեսլականները կառուցում: Մի այլ հատվածն էլ, բացառապես նյութական կյանքի որակի: Որոշ մասն էլ տարերային է, զուտ պահի լուծումներով, և վերջապես մի զանգված էլ՝ գաղափարապես ամորֆ, ասել է թե հայ ու թուրքը մեկ արած: Սա աղետ է, և հենց այս աղետի վրա նիկոլը քաղաքական սպեկուլյացիա արեց և անում է:
Բարդագույն, ծայրահեղ լարված ժամանակներ են, մենք կանգնած ենք պետականության կորստի առջև:
Իմ թանկագին բազմաշերտ ժողովուրդ, պետականության կորուստը պարզապես բառակապակցություն չէ, հասկացի՛ր, դու կանգնելու ես ֆիզիկական ոչնչացման առաջ, եթե շարունակես հանդուժել հայրենիքի դավաճանին:
Այս իշխանությունը ամենևին էլ արկածախնդիր չէ կամ դիլետանտ, ընդհակառակը՝ մեծ թուրանի ծրագիրը սպասարկող լավ մշակված թուրքական լաթեր են:
Ազգայինը արժեզրկեցին, պայքարի խորհրդանիշները բարոյազրկեցին, հաղթանակի ոգին կոտրեցին, զինվորին հանեցին բանակի դեմ՝ վարտիք-ելակ շոույով, հայ առաքելական եկեղեցու դերը ազգապահպանության գործում արժեզրկեցին, երկիրը տարան պատերազմի, 5000-ից ավելի կյանքեր խլեցին ու վերջում էլ թիկունքից խբեցին` կապիտուլյացիայի պայմանագրով։
Արցախը հանձնեցին, հիմա էլ Հայաստանի դեմ պատերազմ հրահրելու քաղաքականությանն են լծվել: Եվ այդպես էլ լինելու է, քանի դեռ դու՝ Վարդուշ, Սիրանույշ, Պողոս, Պետրոս, Մարտիրոս... չես հասկանում, որ սրանք քեզ սրի քաշող, թուրքի առաջ դարպասներ բացողներ են: Դավաճանի դեմ ցասումով դուրս չգալով, դու քո ներկան ու ապագան քաոս ես դարձնում, որքան էլ ես և իմ նման մարդիկ կռիվ տան ու պայքարեն քո կյանքի համար:
Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը