Լրահոս

24.01.2021 10:11


Վայոց ձորում Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. վարորդի 5-ամյա տղան տեղում մահացել է

Վայոց ձորում Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. վարորդի 5-ամյա տղան տեղում մահացել է

Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

Ժամը 20:30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Սերս գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Բենիամինյանը՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Զառիթափ-Մարտիրոս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, 5-ամյա Արամ Բենիամինյանը տեղում մահացել է, իսկ 10-ամյա Նարեկ Բենիամինյանը և ավտոմեքենայում գտնվող ևս 3 հոգի՝ վարորդի հետ, տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն՝ հետազոտման նպատակով:

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածն ու վիրավորը վարորդի որդիներն են:

Այս խորագրի վերջին նյութերը