Հայոց պետականության դավաճանները կամ տեղական կոլաբորացիոնիստները
Կոլաբորացիոնիզմը պատմական տերմին է: Կոլաբորացիոնիստ են կոչում այն մարդկանց, ովքեր պատերազմական իրավիճակներում համագործակցում են թշնամու հետ՝ ի վնաս սեփական պետության:
Ինչպես խոստացել էի, սկսում եմ շարք կոլաբորացիոնիստների մասին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կոլաբորացիոնիտներ եղել են Ֆրանսիայում, Սովետական միությունում, եվրոպական այլ պետություններում:
Եթե մեր օրերում դավաճան Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ հրաման չէր տալիս պատշաճ կերպով կազմակերպել ՄՈԲ-ի աշխատանքները, նախապես գնել էր անհամապատասխան զինատեսակներ, պատերազմից առաջ կազմաքանդել էր բանակը, պրոպագանդում էր խաղաղասիրություն, ապա ԽՍՀՄ-ում որոշները պատերազմի ընթացքում անցել էին թշնամու կողմը` ռազմական գաղտնիքներ էին փոխանցում գերմանացիներին և Նիկոլ Փաշինյանի նման պրոպագանդում էին կեղծ խաղասիրություն։
Երկու դեպքում էլ կոլաբորացիոնիստների անմիջական գործողությունների արդյունքում սպանվել են դավաճանված քաղաքացիներ: Մեր դեպքում կարելի է ասել ինստիտուցիոնալ մակարդակի կոլաբորացիսզմ է կիրառվել՝ նախապես մեկուսացվել են առաջին պատերազմի հերոսները, բանակի ազդեցիկ գեներալները, 2.5 տարի շարունակ պատրաստել են պարտության, պատերազմի ընթացքում ամենաստոր ձևով ստել ու դավադրաբար տարել են պարտության:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիայում մասայաբար մահապատժի են ենթարկվել բազմաթիվ դավաճաններ, իսկ ահա ԽՍՀՄ-ում հենց պատերազմի ընթացքում կախաղան են հանվել նրանք, ովքեր ֆաշիստների առաջխաղացման ընթացքում համագործակցում էին թշնամու հետ։
Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի և թուրքական ողջ գործակալական ցանցի բոլոր հանցագործությունները կարող են ի հայտ գալ ռազմական տրիբունալի ու խորքային ուսումնասիրությունների արդյունքում:
Այսինքն հրեշավոր դավադրության ամբողջ էությանը կարելի է ծանոթանալ միայն դավաճանի հեռանալուց հետո, թերևս հենց դա է պատճառը, որ վերջինս ամեն գնով կառչել է պաշտոնից:
Բայց ակնհայտ է մեկ այլ փաստ, որ ցանկացած սցենարի դեպքում պատժվելու են հայ ազգի դավաճանները: Անգամ երիտթուրքերի պարագլուխներից բոլորին մահապատժի ենթարկած հայ ազգը չի կարող հենց այնպես մարսել այս պատմական դավադրությունը:
Հայոց պետականության դավաճանները կամ տեղական կոլաբորացիոնիստները