2011թ. հունվար–ապրիլ ամիսներին Թուրքիան Ադրբեջանին 20 մլն. դոլարի սպառազինություն և զինամթերք է վաճառել
Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, Օրթա Անադոլու արտահանողների միության զեկույցում ասված է, որ այս տարվա հունվար–ապրիլ ամիսներին Թուրքիան Ադրբեջանին 20 մլն. դոլարի սպառազինություն և զինամթերք է վաճառել։
Զեկույցում նաև նշված է, որ այս տարվա առաջին 4 ամիսներին Թուրքիան 20 մլն դոլարի սպառազինություն և զինամթերք է արտահանել Սաուդիան Արաբիա, իսկ 10 մլն դոլարի՝ ԱՄՆ։
Ցուցակի առաջին երեք տեղն են զբաղեցնում Ադրբեջանը, Սաուդիան Արաբիան և ԱՄՆ–ը։ Նրանց հաջորդում են Լիբանանը, Բելգիան, Ռուսաստանը, Իտալիան, Միացյալ Արաբական Էմիրությունները և Պորտուգալիան։ Բացի դա, համաձայն թուրքական «МКЕК» ընկերության տարածած հաղորդագրության՝ 2010թ. էլ Թուրքիան Ադրբեջան է արտահանել 299 505,2 հազ. ԱՄՆ դոլարի զինամթերք։