Կարծիք

23.01.2021 13:43


Հայաստանի կախաղանի օղակը սեղմվում է

Հայաստանի կախաղանի օղակը սեղմվում է

Ներքոշարադրյալն իմ սուբյեկտիվ դիտարկումներն են, որոնք հարկ համարեցի հրապարակային արտահայտել:

Եթե ավելի լայն նայենք, իհարկե, օղակը սեղմվում է Իրանի շուրջ: Կարելի է կանխատեսել, որ առաջիկայում, ըստ որում, շատ մոտ առաջիկայում, կսկվի հարձակումն Իրանի վրա: Համենայն դեպս առկա տպավորությունն այն է, որ այժմ տեղի է ունենում նախահարձակողական դիրքավորում: Բայց ինձ, բնականաբար, առաջին հերթին հետաքրքրում է Հայաստանը:

Եթե Իրանի շուրջ է օղակը սեղմվում, ապա մեր դեպքում սեղմվում է Հայաստանի կախաղանի օղակը:

Նմանապես դժվար չէ կանխատեսել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը լրջորեն նախապատրաստվում է Հայաստանի վրա հարձակման: Դրա «դաբրոն» «միջազգային հանրության» անվան տակ հանդես եկող ուժային կենտրոնները նրանց թերևս տվել են՝ Իրանի հարցերը լուծելու, ինչպեսև՝ Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս հանելու դիմաց: Կարճ ասած, նրանք արդեն Հայաստանը ծախած ունեն: Դե, մի երկու հերթապահ «խստորեն դատապարտող» հայտարարությունից-բանից կանեն, պրծավ-գնաց:

Եթե ձեզ թվում է, թե յեսիմ որտեղ նստած յեիսմ ում շատ մի հետաքրքիր է՝ հայերին կոտորեցին կամ Հայաստանը վերացրեցին, ապա դուք անուղղելի միամիտ եք (առնվազն): Թե թուրք-ադրբեջանական տանդեմի գործողույթունները (զորավարժություն, զինուժի տեղակայում և այլն), թե ռիտորիկան վկայում են կոնկրետ ռազմական ագրեսիայի նախապատրաստության (շարունակության) կամ առնվազն դրա սպառնալիքով Հայաստանի վերջնական գրավման:

Դրա համար թուրքերն ունեն իրենց ծրագրերի իրականացմանը լիովին նպաստող գրեթե բոլոր անհրաժեշտ պայմանները.

Ա) նրանք 2018-ին գործնականում ներսից արդեն գրավել են Հայաստանը, իշխանության բերելով (կամ բերելուց հետո շատ արագ գնելով, տարբերությունն էական չէ) թուրք-ադրբեջանական շահերն սպասարկող նիկոլին ու դրա դավաճանախմբին: Այո, նիկոլը և նրա անմիջական շրջապատը թուրքական գործակատարներ են, ըստ էության՝ թուրքեր, ավելին՝ հայության հանդեպ թույնով ու ատելությամբ լցված թուրքեր):

Բ) թուրք կամ փողով թրքացված նիկոլի ու նրա կամակատար հակահայերի միջոցով Անկարան ու Բաքուն շարքից հանել են Հայոց բանակը, թե՛ կորուստների, թե՛ տեխնիկայի, թե՛ մարտունակության և հոգեվիճակի առումով:

Գ) թուրքերը, նիկոլի հետ պայմանավորվածությամբ, նվեր են ստացել Արցախը, ինչպես նաև՝ Հայաստանի առնվազն երեք մարզերը հընթացս գրավելու համար անհրաժեշտ գրեթե բոլոր շրջակա բարձունքները՝ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի արևելյան հատվածի շուրջ:

Դ) թուրքերը, իրենց գործակալական ցանցի, իրենց նպատակներին ծառայող քարոզչացանցի (զանազան ազատություն-մազատություններ և այլ քայքայիչ-հակահայ «լրատվամիջոցներ»), աղանդավորական թափոնի, ինչպես նաև՝ հայ անուղեղ-ապուշների հաշվին (դա ժողովուրդ չէ, դա ինչ-որ կռապաշտական բիոզանգված

է) կարողացել են ու դեռ կարողանում են իրենց ծառայող նիկոլին պահել ՀՀ վարչապետ անվանական տիտղոսի մեջ: Ու մի ամբողջ կուտոկ, այդ թվում՝ ոստիկանության համազգեստով ու «ՀՀ ԱԱԾ» գրությամբ համազգեստակիր ինչ-որ ստրկամիտներ շարունակում են ծառայել այդ դավաճանին ու ապահովել Արցախը թուրքին ծախած անասունի անվտանգությունը, իսկ ըստ էության, սպասարկում են օտարի, կոնկրետ՝ թուրքերի շահերը:

Ե) Այս պահին նիկոլը, ցավոք, հարմար է նաև Ռուսաստանի համար, քանի որ Պուտինն էլ իր հերթին է այդ դավաճանին կզացրել ու, ինչպես իրեն է թվում՝ դարձրել իր ձեռնասուն կամակատարը: Ռուսաստանը իր խաղն է խաղում, իր շահերից ելնելով, իհարկե: Կրեմլում կարծում են, թե կարող են թուրքի հետ առուտուր անել, կամ արդեն ինչ առուտուր անելու էին, արել են: Հանրագումարում, նիկոլը թուրքական պլանն էր կատարում՝ ձգտելով Արցախն ամբողջությամբ հանձնել, բայց Ռուսաստանում հասկացան, թե ինչպես են նիկոլն ու թորքերն իրենց քցում և Արցախի բեկորների կամ մի 25-30 տոկոսի վրա թաթները դրեցին, վերցրեցին իրենց ռազմաբազայի տակ: Հարմար դիրքավորում է, մանավանդ, որ մի հատ էլ փրակարարի, խաղաղարարի կերպարով կարող են ներկայանալ: Ինչևէ: ...

Ակնհայտից էլ ակնհայտ էր, որ նոյեմբերի 9-ից (առհասարակ, սեպտեմբերի 27-ից) հետո նիկոլի պաշտոնավարման ամեն մի ավել օրը նշանակում էր Հայաստանի մոտալուտ կործանում: Դա Հայաստանում շատ ու շատ քչերին հետաքրքրեց: Ու, կարելի է ասել, 2020-ի դեկտեմբերի վերջերին պարզ էր արդեն, որ Հայաստանը արդեն չկա, համենայն դեպս, որպես ինքնիշխան պետականություն, որպես միջազգային սուբյեկտ:

Ակնհայտ է նաև, որ այս պահին Հայաստանը ոչ միայն ոչ մի կերպ պատրաստ չէ պատերազմական նոր ագրեսիայի դիմագրավելու, այլև գոնե ինչ-որ կարպ պատրպաստվելու, ուժգերը վերադասավորելու համար անհրաժեշտ քիչ ժամանակից աններելիորեն շռայլեց երկու ամիս: ‼ Ակնհայտ է նաև, որ հավաքական ընդդիմության կողմից կոպտագույն սխալ և բացթողում էր այսպես ասած «քաղաքական, քաղաքակիրթ» տարբերակով պայքարը տանելը: Այն ամենից հետո, ինչ կատարվել է, տեսեք-տեսեք՝ ուժ գործադրելը կամ դրան ուղղակիորեն վռնդելը և կալանավորելը «այն չէր»: Սխալն այն էր, որ նրանք կարծում էին, թե նիկոլ փաշինյանը, այնուամենայնիվ, մարդ է, միգուցե նաև՝ հայ մարդ: Բայց նիկոլը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը նեռ է, հայ չէ, մարդ չէ, չունի ոչ հոգի, ոչ խիղճ, ոչ ամոթ, ոչ պատասխանատվություն, չունի ոչինչ մարդկային: Ու շրջապատված է իր նման ստահակ-հակահայ-հակամարդերով: Ինչևէ:

Ի դեպ, համարձակվեմ կանխատեսել, որ շատ մոտ ապագայում միանգամայն հավանական եմ համարում նիկոլ փաշինյանի կողմից ընդգրկուն ռեպրեսիաները, քաղաքական հակառակորդների զանգվածային սպանությունները, ձերբակալությունները, հաշվեհարդարները: Նրա նման սրիկան ամեն ինչի էլ ընդունակ է: ‼ Բնականաբար, ոչ մեկը չի կարող բացառել, որ առաջիկայում չեն ձևավորվի ամենատարբեր մարդկանցից կազմված ամենատարբեր խմբեր, ի դեպ, միմյանց հետ ամենևին կապ չունեցող: Ըստ որում, կարող են լինել նաև անհատ վրիժառուներ ևս: Ու, տեսնելով, որ «քաղաքականով» ոչինչ չի ստացվում քաղաքական ուժերի մոտ, չի բացառվում նաև, որ ոչ-քաղաքական դրսևորումներ լինեն: Սա զուտ ենթադրություն է, կրկնեմ: Բայց անպես չէ, որ այդ ենթադրությունը օդից է վերցված:

--

Մեծ հաշվով, հնարավոր է ինչ-որ կերպ փրկության բարալիկ շանս ձևավորել, եթե քաղաքական որոշում կայացվի առավել գործունակ ուժերի համախմբման և ազգային-ազատագրական պայքարի անցնելու վերաբերյալ: Բայց դա, գոնե ինձ ու այս պահին, անիրատեսական է թվում, որ առկա ուժերը կանեն: Նրանք, արդեն իրենց մտքում քննարկում են դավաճանի ասած «արտահերթ ընտրությունները»: Ու շատ վատ է, որ դա են քննարկում:

--

Ըստ իս, մենք արդեն ապրում ենք Հայաստանի պետականության վերացումից հետո: Եղած ընտրությունն էլ առանձնապես մեծ չէ՝ կամ Հայաստանի «վիլայեթացում», կամ Հայաստանը ռուսական գուբերնիայի կարգավիճակում:

Եվ դա դեռ «լավատեսական տարբերակն» է:

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը