Ռուս զինծառայողն արձակուրդում է եղել. մանրամասներ Գյումրու վթարից
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ գիշերը Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի մասին, որը ողբերգական ավարտ էր ունեցել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` հունվարի 23-ին` ժամը 03:43-ին, ՀՀ ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Լ. Խ., ծնված 1996 թ․, ՌԴ քաղաքացի) բախվել է կայանած կցորդիչին և բռնկվել։ Վարորդը մահացել է։
«2021 թվականի հունվարի 23-ին՝ ժամը 5: 30-ի սահմաններում, արձակուրդում գտնվող պայմանագրային զինծառայողը անձնական ավտոմեքենայով չի կարողացել կառավարել կառավարումը և բախվել է ճամփեզրին չթույլատրված վայրում կայանված բեռնատար կցորդիչի հետ: Վթարի հետեւանքով ավտոմեքենան այրվել է։ Զինծառայողը ստացած վնասվածքներից տեղում մահացել է»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Գյումրու կայազորի հրամանատարությունը վթարի վայրում աշխատում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ համատեղ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am