Լրահոս

16.05.2011 16:45


Տիգրան Փոստանջյանը հացադուլ է հայտարարել

Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նամակով դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին և ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը` 86 օր կալանքի տակ գտնվող Տիգրան Փոստանջյանը, հայտարարել է հացադուլ` «Նուբարաշենե ՔԿՀ-ում անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի դեմ:

«Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խնդրի վերաբերյալ ահազանգել է Եվրոպայի խորհրդին:

Այս խորագրի վերջին նյութերը