Իբր դարդներս քիչ էր, Էմմիի եվրատեսիլյան պարտությունը հայ ժողովուրդը հազիվ էր մարսել, պարզվեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչներն էլ «Եվրատեսիլում» հաղթեցին։ Սա այն հայտնի անեկդոտն է հիշեցնում, երբ մեկը տրտնջում է, թե իբր վիճակս մի շատ լավ էր, ու դեռ մի բան էլ հարևանս BMW առավ։
Հիմա ազգիս տարատեսակ ներկայացուցիչներն առաջիկա մեկ տարվա ընթացքում քննարկելու են այն հարցը, թե պե՞տք է արդյոք մասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլին», և եթե մասնակցել, ապա ի՞նչով և ումո՞վ (Դեմիրճյան Ստեփանին հիշեցի)։
Մի խոսքով՝ թամաշայի թեմա կա, իսկ ՀՀ իշխանությունները սիրում են նման բաներ և չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն այդ հարցով Մարզահամերգային համալիր քննարկման հրավիրի ՀՀ–ում գրանցված կուսակցությունների ղեկավարներին. հա՛մ իրար կտեսնեն (շուտվանից չեն հանդիպել), հա՛մ էլ քաղաքական ջոջերը հարցը բազմակողմանի կդիտարկեն։ Սա նաև լավ առիթ կլինի Ս. Սարգսյան–Լ. Տեր–Պետրոսյան «երկխոսության» կիսաբաց դուռը ճռռոցով բացելու համար։
Այժմ եկեք նայենք, թե ի՞նչ է մեզ սպասվում և ի՞նչ կարելի է անել։
Եթե երկու տարի առաջ հանրային թամաշայի թեման այն էր, թե պե՞տք է արդյոք «նախաձեռնողական» Սերժ Սարգսյանը մեկնի Թուրքիա՝ ֆուտբոլ նայելու, ապա այս օրերին հայ «քաղաքական մեծամեծներին» մեկ այլ ռեբուս է առաջարկված. մեկնե՞լ, թե՞ չմեկնել Բաքու։
Ինչպես հայտնի է, «ֆուտբոլային» օրերին Ս. Սարգսյանը հայտարարեց, թե ինքը կգնա Թուրքիա, եթե մենք ունենանք բաց սահմաններ կամ լինենք բացման նախաշեմին։ Սահմանները բաց չէին, և ոչ էլ մենք դրա նախաշեմին էինք, բայց Սարգսյանը, որպես իր խոսքի արժեքն իմացող մարդ,մեկնեց հարևան երկիր, ահագին ուրախացավ, երբ թուրքերը մերոնց գոլ խփեցին, ջերմ շնորհավորեց Գյուլին, ու եկավ տուն։
Հիմա եթե Բաքու մեկնելու և «Եվրատեսիլին» մասնակցելու հարցն էլ թողնենք Սերժ Սարգսյանին, ապա հաստատ՝ «ֆուտբոլային» դիվանագիտության պես մի բան կստացվի, և նորից կքաշվենք։ Նախագահական նստավայրում աշխատանքի միայն մեկ ձև գիտեն. եթեր են բաց թողնում տարատեսակ «թուրքագետների», «վերլուծաբանների», խունվեյբինների ու պնակալեզների, ովքեր սկսում են գովերգել ՀՀԿ «ճկուն» ղեկավարի քայլերը, իսկ հետո, երբ տեսնում են, որ հիմար վիճակ է ստեղծվել, նույն այդ մարդկանց ուղարկում են եթեր՝ հակառակ տեսակետը պաշտպանելու։ Դրա համար պետք է Բաքու մեկնելու հարցը հնարավորինս հեռու պահել Սերժ Սարգսյանից, թե չէ մեկ էլ տեսար՝ էլի կասի, թե մենք կգնանք Բաքու երգելու, եթե ...
Բաքու մեկնել–չմեկնելու հարցը հորով–մորով անելուց հետո պետք է քննարկել ում ուղարկելու և ինչ երգով հանդես գալու հարցը։
Եթե ուզում ենք զուտ պրագմատիկ հարց լուծել և ադրբեջանցիների ու թուրքերի քվեարկության sms–ները մեզանով անել, ապա խորհուրդ է տրվում ոչխարի մասին կամ ջուջալարըմախառը երգ ընտրել առաջիկա 2012–ի «Եվրատեսիլի» համար։ Դա շատ կոգևորի մեր հարևաններին, ու 12 միավորը պատրաստ է։ Ի դեպ, այս դեպքում քյարթու կլկլոցների տիրապետող երգիչ է պետք գտնել, ինչը մեծ դժվարություն չի առաջացնի, քանի որ հայկական շոու–բիզնեսը հեղեղված է թուրք–ադրբեջանական մուղամներ քաշող դեմքերով։ Այս տարբերակի հարյուր տոկոսանոց հաղթանակում համոզված լինելու համար՝ կարելի է Գեորգի Վանյանին երգել սովորեցնել և ուղարկել Բաքու։ Ադրբեջանցիներն այդ դեպքում ստիպված իրենց Գեորգիին կտան ձայները։ Բա հո՞ չեն կարող չքվեարկել մեկի օգտին, ով ներողություն է խնդրում Խոջալուի համար։
Կա նաև այլ տարբերակ. Բաքու ուղարկել ծագումով ղարաբաղցի երգչի, ով կտրաքացնի ադրբեջանցիներին՝ երգելով, ասենք, «Սծիպանակե՜րտ, Սծիպանակե՜րտ, պռեկռասնեյ գոռոդա նե գդե նա սվետե նետ» (երգի վիդեո տարբերակը տե՛ս http://www.youtube.com/watch?v=5HuRJKF-rCU&feature=related) «ազգային–ազատագրական» երգը։ Ճիշտ է, այս դեպքում միավորներ չենք ստանա ազիկներից, բայց դրանից հետո Ալիևը երևի կգժվի, իսկ նրա կինը՝ Մեհրիբանը, կթողնի Բելոռուսի բատկայի հետ սիլի–բիլի անելն ու «կկապի» մեր ղարաբաղցուն, որից հետո նույն այդ ղարաբաղցին, իր «շինիչ» վարքագծով, Մեհրիբանից կհանի բոլորիս մուռը։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա լավ կլինի Բաքու ուղարկել շատ հզոր մի երգ, որի կատարմանը զուգահեռ բեմի վրա պետք է անպայման քոչարի պարել։ Հայերը քոչարի պարել են Բեռլինում՝ Ռայխստագի փլատակների վրա, այսինքն՝ մեր ոտքը խերով չէ ֆաշիստական մտածողություն ունեցող երկրների համար։ Պաշտոնական Բաքուն կովկասյան ֆաշիզմ է քարոզում ու մեր քոչարին հաստատ կփլի նաև ազերիական ֆաշիզմի միջնաբերդը։ Եթե այդ երգը հաղթի, ապա դա կնշանակի, որ աշխարհը մեր կողմն է։ Պարզապես մի բան պետք է անել դրանից հետո. այդ երգչին թույլ չտալ, որպեսզի նա դառնա Սերժ Սարգսյանի PR–ատրիբուտը։ Դա, ի դեպ, բխում է հենց Սարգսյանի՛ շահերից։
Փորձը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր տեսախցիկների առջև կոչ են անում ձայն տալ Սերժ Սարգսյանին՝ երբ այդ կոչն անում վերջացնում են և մտածում են, որ տեսախցիկն անջատված է՝ որպես կանոն սկսում են հայհոյել վերջինիս ու իր թիմակիցներին։ Այդ տեսագրությունը Սարգսյանի շրջապատի մարդկանց միջոցով հետագայում հայտնվում է youtube–ում ու ահագին անհարմարություններ պատճառում հա՛մ այդ անկեղծացողներին, հա՛մ Սարգսյանին։ Այնպես որ պետք չէ Բաքվում կայանալիք «Եվրատեսիլի» մրցույթի ենթադրյալ հաղթողին ներգրավել քաղաքական գովազդի մեջ։ Բայց դե շատ եմ առաջ ընկնում։ Թող հլա հաղթենք, հետո «ջայնամ», թող Սերժին էլ գովա այդ հաղթողը։
Եվ այսպես՝ Բաքվում կայանալիք «Եվրատեսիլին» մասնակցելու կամ չմասնակցելու տարբերակները և հետագա սցենարները շատ են։ Բայց, կրկնեմ, ամեն դեպքում Սերժ Սարգսյանին պետք է հեռու պահել այս թեմայից, թե չէ կբռնի ու մեր երգչի հետ կգնա Բաքու, և երբ Ադրբեջանի ներկայացուցիչը, ենթադրենք, բարձր բալեր ստանա (դե, մեզ գոլ խփելու պես մի բան լինի, էլի), նա կարող է անհասկանալի շարժուձևով ու դեմքի անբնական ժպիտով շնորհավորել իր ադրբեջանցի կոլեգային։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Տեսնես այս անգամ է՞լ են մեր երգիչներն իրենց ճղելու, որպեսզի մասնակցեն «Եվրատեսիլին»։ Բաքու գնացող կա՞։
Եվրատեսի՞լ, թե՞ չտեսիլ. Բաքու գնալու պահը
Իբր դարդներս քիչ էր, Էմմիի եվրատեսիլյան պարտությունը հայ ժողովուրդը հազիվ էր մարսել, պարզվեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչներն էլ «Եվրատեսիլում» հաղթեցին։ Սա այն հայտնի անեկդոտն է հիշեցնում, երբ մեկը տրտնջում է, թե իբր վիճակս մի շատ լավ էր, ու դեռ մի բան էլ հարևանս BMW առավ։
Հիմա ազգիս տարատեսակ ներկայացուցիչներն առաջիկա մեկ տարվա ընթացքում քննարկելու են այն հարցը, թե պե՞տք է արդյոք մասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլին», և եթե մասնակցել, ապա ի՞նչով և ումո՞վ (Դեմիրճյան Ստեփանին հիշեցի)։
Մի խոսքով՝ թամաշայի թեմա կա, իսկ ՀՀ իշխանությունները սիրում են նման բաներ և չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն այդ հարցով Մարզահամերգային համալիր քննարկման հրավիրի ՀՀ–ում գրանցված կուսակցությունների ղեկավարներին. հա՛մ իրար կտեսնեն (շուտվանից չեն հանդիպել), հա՛մ էլ քաղաքական ջոջերը հարցը բազմակողմանի կդիտարկեն։ Սա նաև լավ առիթ կլինի Ս. Սարգսյան–Լ. Տեր–Պետրոսյան «երկխոսության» կիսաբաց դուռը ճռռոցով բացելու համար։
Այժմ եկեք նայենք, թե ի՞նչ է մեզ սպասվում և ի՞նչ կարելի է անել։
Եթե երկու տարի առաջ հանրային թամաշայի թեման այն էր, թե պե՞տք է արդյոք «նախաձեռնողական» Սերժ Սարգսյանը մեկնի Թուրքիա՝ ֆուտբոլ նայելու, ապա այս օրերին հայ «քաղաքական մեծամեծներին» մեկ այլ ռեբուս է առաջարկված. մեկնե՞լ, թե՞ չմեկնել Բաքու։
Ինչպես հայտնի է, «ֆուտբոլային» օրերին Ս. Սարգսյանը հայտարարեց, թե ինքը կգնա Թուրքիա, եթե մենք ունենանք բաց սահմաններ կամ լինենք բացման նախաշեմին։ Սահմանները բաց չէին, և ոչ էլ մենք դրա նախաշեմին էինք, բայց Սարգսյանը, որպես իր խոսքի արժեքն իմացող մարդ, մեկնեց հարևան երկիր, ահագին ուրախացավ, երբ թուրքերը մերոնց գոլ խփեցին, ջերմ շնորհավորեց Գյուլին, ու եկավ տուն։