Քաղաքական

22.01.2021 18:11


«Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանին փորձել են ծեծել. վերջինս դիմել է ոստիկանություն

«Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանին փորձել են ծեծել. վերջինս դիմել է ոստիկանություն

ԱԺ իշխանական պատգամավորները շարունակում են հասարակության մեջ խնդիրներ ունենալ պատերազմում գրանցված խայտառակ պարտությունից հետո։

Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի հողերի շուրջ 75 տոկոսը թշնամուն տալու նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո իշխանական պատգամավորներից շատերը հասարակական պարսավանքից խուսափելու համար ընդհատակ են անցել։ Սակայն հենց այդ օրերին նրանցից շատերն արժանացել են հանրության ոչ բարեհաճ վերաբերմունքին, որոշները նաեւ ենթարկվել բռնության։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ժողովրդի ներկայացուցիչները փորձել են ծեծել իշխող ուժի պատգամավոր Ռուստամ Բաքոյանին։ Վերջինս այդ օրերին թաքնվել է Աջափնյակ համայնքում՝ իր ծանոթի տանը։ Հարևաններն իմացել են և փորձել նրան պատժել իշխող թիմի վարած պարտվողական քաղաքականության համար։ Քաշքշուկ է եղել, ներկաները հայհոյել են պատգամավորին։

Միջադեպից հետո Ռուստամ Բաքոյանը շտապել է Աջափնյակի ոստիկանություն և հանցագործության մասին հաղորդում տվել։ Պատգամավորը ոստիկանությունում տեղեկացրել է, որ իրեն հայհոյել են, փորձել ծեծել, վնասել իր մեքենան։ Այս պահին քննություն է կատարվում։

Այս խորագրի վերջին նյութերը