Լրահոս

14.04.2009 16:58


Մարինե Պետրոսյան. «Շատ ավելի վտանգավոր է կոմֆորմիզմը՝ իրավիճակի հետ հարմարվողականությունը»

Մարինե Պետրոսյան. «Շատ ավելի վտանգավոր է կոմֆորմիզմը՝ իրավիճակի հետ հարմարվողականությունը»

«ԶԼՄ-ների ազդեցությունը պատանիների և դեռահասների վրա» թեմայի շուրջ բանավիճելիս՝ հոգեբան Սվետլանա Հարությունյանն ասել է, թե այսօրվա դեռահասների ագրեսիայի մեջ իրենց դերն ունեն նաև ցուցադրվող ֆիլմերն ու հաղորդումները։

-Այլ երկրներում անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դեռահասը մեկ տարում 4 հազար ագրեսիվ տեսարաններ է դիտում, ինչը չի կարող հետք չթողնել նրա հոգեբանության վրա,-հայտարարել է Ս. Հարությունյանը։

Բանաստեղծ Մարինե Պետրոսյանը հոգեբանին հարց է ուղղել, որ եթե դեռահասն այդ ամենը հեռուստատեսությամբ չտեսնի, այլ ամեն օր՝ մեր իրականության մեջ, նույն ագրեսիան չի՞ ծնվի։

-Այնքան էլ ճիշտ չէ իրականությունն ամբողջությամբ արտացոլել հեռուստատեսության մեջ, քանի որ դա հուսահատություն է ծնում,-պատասխանել է հոգեբան Ս. Հարությունյանը։

-Դեռահասն ավելի զգայուն է անարդարության նկատմամբ և այդ առումով նրա մեջ առաջ եկող ագրեսիան ու բողոքը միշտ չէ, որ վատ է: Շատ ավելի վտանգավոր է կոմֆորմիզմը՝ իրավիճակի հետ հարմարվողականությունը,-նշել է Մարինե Պետրոսյանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը