Գիտեք չէ, երբ իշխանությունը սկսում է անհանգստանալ իր վերարտադրության համար գտնում է Ջհանգիրյանի նման տաղանդավորի, ով այս երկրի բոլոր իշխանություններին ծառայություն է մատուցել հենց այդ գծով` վերարտադրվել
Գիտեք չէ, երբ իշխանությունը սկսում է անհանգստանալ իր վերարտադրության համար գտնում է Ջհանգիրյանի նման տաղանդավորի,ով այս երկրի բոլոր իշխանություններին ծառայություն է մատուցել հենց այդ գծով՝ վերարտադրվել: 1995ից սկսած ընտրակեղծիքների տեսակների ուղղությամբ սրեղծագործական միտք է դրսևորել:
Սկզբում քվերակում էին մահացածները, հետո սկսեցին քվերակել նաև արտագաղթածները, հետո տրվեցին նոր անձնագրեր ասենք ոչ Երևանի բնակիչների՝ Երևանի գրանցումով, եղան նաև կոնկրետ թեկնածուների ընտրության համար ոչ այդ թաղամասում ապրողների հասցեների տեղափոխություններ, այդ տեխնոլոգիաների ճարտարապետերից մեկը Գագիկ Ջհանգիրյանն էր:
Հիմա հարց. ինչի՞ց է սկսել վախենալ ամենալեգիտիմն իրեն համարող, ամենմեծ թվով ընտրողներ ունենալու վստահություն ունեցող իշխանությունը, որ գտել, ես կասեի պեղել է նախկինագույն Ջհանգիրյանին ու մոռացել իր ամենասիրելի հակաքարոզչական նախկին բառը նրա կողքին դնել: Թեև իրենց հետ աշխատող շատ շատերը նախկին լինելով, նախկին չեն, ինչպես օլիգարխը գործարար դարձավ, երբ իրենց հետ փողի լեզվով սկսեց աշխատել: Այ այսպիսի բաներ:
Գիտեք չէ, երբ իշխանությունը սկսում է անհանգստանալ իր վերարտադրության համար գտնում է Ջհանգիրյանի նման տաղանդավորի, ով այս երկրի բոլոր իշխանություններին ծառայություն է մատուցել հենց այդ գծով` վերարտադրվել